Հա

Քաղաքական

16/06/2016 - 10:50

ԱՆԴՐԱԴԱՐՁ - «Քառօրեայ պատերազմի ընթացքում կարիք չեղաւ օգտագործելու մեր օդային ամբողջ ներուժը»

Ապրիլի սկզբին առաջադրանք ստանալուն պէս, համաձայն պլանի, կազմակերպել ենք աւիացիոն ստորաբաժանումների գործողութիւնները. իրականացւել են ուժերի եւ միջոցների վերատեղակայումներ դէպի նախորոշւած վայրեր, որտեղից իրականացնելու էինք մարտական առաջադրանքը: Մարտական խնդիրների կատարման համար նախապատրաստւել են ուղղաթիռներ ու ինքնաթիռներ՝ համապատասխան սպառազինութեամբ:

Գագիկ Ասլանեան,
ՀՀ ԶՈՒ-ի աւիացիայի շտաբի պետ, գնդապետ


Ապրիլի սկզբին առաջադրանք ստանալուն պէս, համաձայն պլանի, կազմակերպել ենք աւիացիոն ստորաբաժանումների գործողութիւնները. իրականացւել են ուժերի եւ միջոցների վերատեղակայումներ դէպի նախորոշւած վայրեր, որտեղից իրականացնելու էինք մարտական առաջադրանքը: Մարտական խնդիրների կատարման համար նախապատրաստւել են ուղղաթիռներ ու ինքնաթիռներ՝ համապատասխան սպառազինութեամբ: Առաջին իսկ պահից օդաչուական կազմը պատրաստ էր կատարելու մարտական առաջադրանքը: Աւիացիայի առաւելութիւնն այն է, որ խնդիրները կատարւում են շատ աւելի սեղմ ժամկէտներում. սա բարձր մանեւրային զօրատեսակ է:
Սակայն այս քառօրեայ պատերազմի ընթացքում բնականաբար կարիք չեղաւ օգտագործելու մեր օդային ամբողջ ներուժը: Կարճ ժամանակում հակառակորդը հասկացաւ, որ իր օդուժը կիրառելու հնարաւորութիւն իրենց չի տրւի: Այսպիսով՝ մեր օդուժի հիմնական դերակատարումը վիրաւորների տեղափոխումն էր մարտական գօտիներից, որն էլ իրականացւեց մեծ օպերատիւութեամբ եւ արհեստավարժութեամբ: Արդիւնքում՝ մենք ոչ մի կորուստ չունեցանք վիրաւորների շրջանում, նրանց ապահով տեղափոխեցինք զինւորական բուժհաստատութիւններ, որտեղ եւ նրանք համապատասխան օգնութիւն ստացան:
Կարող եմ վստահեցնել, որ ցանկացած պահի, անհրաժեշտութեան դէպքում մեր օդաչուները պատրաստ են կատարելու մարտական խնդիրներ: Եւ, իհարկէ, մենք՝ աւագ սերնդի ներկայացուցիչներս, առաջինը կը մեկնենք առաջնագիծ, իսկ մեր յետեւից, եթէ դրա կարիքը լինի, մարտական առաջադրանքներ կատարելու լիարժէք պատրաստ օդաչուների նոր սերունդն է գալու: Կուզենայի յատուկ նշել ռազմական օդաչուների դարբնոցի‘ Արմենակ Խանփերեանցի անւան ռազմաաւիացիոն համալսարանի դերակատարումը մեր զօրքերը լաւագոյն օդաչուական կադրերով համալրելու գործում: Հարկ է փաստել, որ շատ քիչ երկրներ կան, որոնք ի զօրու են սեփական ուժերով պատրաստելու ուսանողական նստարանից անմիջապէս ռազմի դաշտ մեկնելու պատրաստ բարձրակարգ օդաչուներ: Ես ինքս ռազմաաւիացիոն համալսարանի առաջին շրջանաւարտներից եմ: Ու կարող եմ փաստել, որ մեր աւիատորների նոր սերունդն աչքի է ընկնում բարձր պատրաստութեամբ, գիտելիքներով եւ մասնագիտական հմտութիւններով, պատրաստ է ցանկացած պահի պաշտպանելու մեր երկրի օդային սահմանների անվտանգութիւնը:

ՔՆԱՐ ԹԱԴԷՈՍԵԱՆ
մայոր
«hayzinvor.am»

Յարակից լուրեր

  • «Գետաշէնը կը դատարկւի միայն իմ դիակի վրայով». Թաթուլ Կրպէյեան
    «Գետաշէնը կը դատարկւի միայն իմ դիակի վրայով». Թաթուլ Կրպէյեան

    1991 թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հիւսիսային շրջաններում աւելի էր սրւում պատերազմական իրադրութիւնը: 1991թ. ապրիլին խորհրդային եւ ադրբեջանական իշխանութիւններն այդ ուղղութեամբ ռազմական գործողութիւն սկսելու որոշում ընդունեցին:

  • Արցախեան պատերազմի նահատակների ընդհանուր թիւը
    Արցախեան պատերազմի նահատակների ընդհանուր թիւը

    Հակառակ մի շարք կրկնութիւնների (որոշ անունների հանդիպում ենք երկու անգամ), սա Արցախեան պատերազմի զոհերի մասին ամենաամբողջական, համապարփակ եւ վստահելի տեղեկատւութիւնն է մինչեւ այսօր հրապարակւածների շարքում:

  • ԿԱՐԾԻՔ - ««Ղարաբաղը» թուրքական բառ է, վատ էներգետիկա ունի»
    ԿԱՐԾԻՔ - ««Ղարաբաղը» թուրքական բառ է, վատ էներգետիկա ունի»

    Արցախեան ընդդիմադիր գործիչ, Արցախեան պատերազմի հրամանատար Վահան Բադասեանը ողջունում է պետութեան անւանումը փոխելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փոխարէն Արցախի Հանրապետութիւն անւանելը: «tert.am»-ի հետ զրոյցում Վահան Բադասեանն ասաց, որ Արցախը վաղուց պէտք է անւանափոխւած լինէր:

  • ԼՂՀ-ի վարչապետը ներկայացրել է առաջնագծում տեղի ունեցած փոփոխութիւնները
    ԼՂՀ-ի վարչապետը ներկայացրել է առաջնագծում տեղի ունեցած փոփոխութիւնները

    Արցախի Պաշտպանութեան Բանակի զինծառայողի զինանոցն այսօր աւելի է համալրւած սարքաւորումներով: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի հետ համատեղ ասուլիսին ասել է Արցախի վարչապետ Արայիկ Յարութիւնեանը՝ պատասխանելով հարցին, թէ ապրիլեան պատերազմից յետոյ ինչ փոփոխութիւններ են եղել մարտական դիրքերում:

  • Հայկական երկու պետութիւնների վարչապետերն այցելել են մարտական դիրքեր
    Հայկական երկու պետութիւնների վարչապետերն այցելել են մարտական դիրքեր

    Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում գտնւող ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը եւ Արցախի կառավարութեան ղեկավար Արայիկ Յարութիւնեանը, ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանի ուղեկցութեամբ այցելել են կենտրոնական ենթա-կայութեան զրահատանկային զօրամասերից մէկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցութեամբ ներկայացւել է մարտավարա-ուսումնական վարժանք:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։