Հա

Քաղաքական

21/07/2016 - 12:10

Դոկտ. Լարիջանի.- «Դիմակայելուց բացի, չկայ որեւէ այլընտրանք»

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեանը կոչ է արել նախապատրաստել ուրանի հարստացման կենտրոնների գործարքի նախագիծը: Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի իրագործման դէմ քայլերը չեն թողնում այլ ելք՝ քան դիմակայութիւնը:

Իսլ. խորհրդարանի նախագահն ԱՄՆ-ին զգուշացրեց հակաիրանական քայլերի կապակցութեամբ


«ԱԼԻՔ» - Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեանը կոչ է արել նախապատրաստել ուրանի հարստացման կենտրոնների գործարքի նախագիծը: Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի իրագործման դէմ քայլերը չեն թողնում այլ ելք՝ քան դիմակայութիւնը:
Իսլ. խորհրդարանի երէկւայ նիստի սկզբում, դոկտ. Լարիջանին խիստ քննադատութեան ենթարկեց Իրանի միջուկային ծրագրի կապակցութեամբ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի հրապարակած վերջին զեկոյցը՝ նշելով, որ այն պարունակում է այնպիսի բացթողումներ, որոնք «նւաստացնում են ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի եւ Անվտանգութեան խորհրդի դիրքը»:
«Իր զեկոյցում, պրն. Բան Կի Մունն Իրանի հրթիռային փորձարկումները բնութագրել է որպէս միջուկային համաձայնագրի ոգուն հակասող երեւոյթ, եւ այդ մասին դատողութիւնը թողել է Անվտանգութեան խորհրդին: Հարցն այն է, թէ հրթիռային փորձարկումները միջուկային համաձայնագրի որ կէտին են հակասում»,- նշել է դոկտ. Լարիջանին՝ շեշտելով, որ փորձարկւած հրթիռները նախագծւած չեն միջուկային լիցք տեղափոխելու համար:
Անդրադառնալով Բան Կի Մունի զեկոյցում տեղ գտած այն մտքին, թէ, իբր, Իրանի հրթիռային փորձարկումները տարածաշրջանում յաւելեալ լարւածութեան առիթ են դառնում, խորհրդարանի խօսնակը նման տրամաբանութիւնը «անհիմն ու անհասկանալի» համարեց, եւ նշեց, որ միջուկային համաձայնագրի ոգու կառուցւածքն այնպիսին է, որ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին հնարաւորութիւն չի տալիս ցանկացած անհիմն մեղադրանք կապել դրան:
Իր ելոյթում, դոկտ. Լարիջանին չշրջանցեց նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում շրջանառութեան դրւած հակաիրանական նախագծերի թեման: Նա զգուշացրեց, որ միջուկային համաձայնագրի դէմ նման ապակառուցողական քայլերն Իրանի համար դիմակայութիւնից բացի որեւէ այլընտրանք չեն թողնում:
«Անհրաժեշտ է, որպէսզի Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութիւնը նախապատրաստի ուրանի հարստացման կենտրոնների գործարքի նախագիծն ու կատարւած աշխատանքների մասին տեղեկացնի խորհրդարանին»,- յայտարարեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։