Հա

Քաղաքական

10/09/2016 - 11:30

Հոկտեմբերին Նիւ Եօրքում կայանալու է Հայաստանի տնտեսութեան մէջ ներդրումների ներգրաւմանը նւիրւած համաժողով

10-11 հոկտեմբերին Նիւ Եօրքում կը կայանայ Հայաստանի տնտեսութեան մէջ արտաքին ներդրումների ներգրաւմանը նւիրւած ներդրումային համաժողով: Այս մասին, յայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարէն Մկրտչեանը:

10-11 հոկտեմբերին Նիւ Եօրքում կը կայանայ Հայաստանի տնտեսութեան մէջ արտաքին ներդրումների ներգրաւմանը նւիրւած ներդրումային համաժողով: Այս մասին, յայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարէն Մկրտչեանը:
Նրա ասութեամբ՝ Նիւ Եօրքի առեւտրական կենտրոն՝ Վոլ Սթրիթում կայանալիք նախաձեռնութեան ընթացքում ելոյթ կունենայ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, ինչպէս նաեւ Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտօնեաներ ու ընկերութիւնների ղեկավարներ:
«15 տարիների ընթացքում սա նախադէպը չունեցող միջոցառում է, եւ մենք դեռեւս չունենք ներդրողների ցուցակ»,- աւելացրել է Մկրտչեանը:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարութիւնն ու Ասիական զարգացման բանկը եւ ներկայ կը լինեն տնտեսութեան առաջատար կառոյցներ՝ «Hyatt hotels»-ի, «ABBYY»-ի, «Reddit»-ի, «Pics art»-ի եւ մի շարք այլ ընկերութիւնների ղեկավարներ:
«Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսութեան 8 ոլորտ եւ դրանց աջակցմանն ուղղւած պետական ծրագրերը: Դրանից բացի, իւրաքանչիւր ոլորտի մասին կը խօսեն այդ ոլորտում յաջողութիւններ արձանագրած ընկերութիւնների ներկայացուցիչներ»,- ասել է Կարէն Մկրտչեանը:
Մասնաւորաբար ներդրողներին կը ներկայացւի Հայաստանում արեգակնային էներգետիկայի, երկաթուղային բեռնափոխադրումների, Հիւսիս-Հարաւ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գիւղատնտեսութեան զարգացման ծրագրերի հեռանկարները, ինչպէս նաեւ՝ բարձր արհեստագիտութիւնների զարգացման հեռանկարները:
Կարէն Մկրտչեանի համաձայն՝ հակառակ շրջափակման եւ փտածութեան, Հայաստանի տնտեսութիւնը կը կարողանայ արտերկրեայ ներդրողների համար հետաքրքրութիւն ներկայացնել. «Հայաստանը եւրոպական եւ ամերիկեան ընկերութիւնների համար հարթակ դառնալու ներուժ ունի, որոնք այնուհետեւ կարող են իրենց արտադրանքը տեղափոխել Ռուսաստան եւ Եւրասիական տնտեսական միութեան այլ երկրներ առանց մաքսավճարների»:
Միեւնոյն ժամանակ, Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը նշել է, որ Հայաստանի տնտեսութեան մէջ արտերկրեայ ներդրումների քանակը մեծապէս նւազել է այն բանից յետոյ, երբ Հայաստանի ղեկավարութիւնը Եւրոմիութեան հետ տնտեսական համագործակցութեան խորացման փոխարէն նախընտրեց անդամակցել Եւրասիական տնտեսական միութեանը:
«Ուղղակի արտաքին ներդրումների ծաւալը զգալի նւազել է եւ այն կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մէկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք: Մինչ այն պահը, երբ Հայաստանը որոշեց միանալ Եւրասիական տնտեսական միութեանը, ակնկալիքն այն էր, որ երկիրը կը միանայ Եւրոմիութեանը կամ Եւրոպական գործընկերութեանը: Երբ դա տեղի չունեցաւ, մի շարք եւրոպական ընկերութիւններ, որոնք ներդրումներ էին կատարում, այժմ նւազեցնում են սպասելիքները»,- յաւելել է նա:

«Ասպարէզ» օրաթերթ

Յարակից լուրեր

  • «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»
    «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»

    «Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանեան իշխանութիւններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

  • Համահայկական տեսլականի տագնապը
    Համահայկական տեսլականի տագնապը

    Հայաստանի վերանկախացումէն ի վեր բազմիցս հրապարակ իջած է Հայաստան-Սփիւռք կապերու բարելաւման եւ համակարգման խնդիրը։ Տակաւին Հայաստան պաշտօնապէս չէր անկախացած՝ 1991-ի ամռան, երբ Վազգէն Մանուկեանի կառավարութեան նախաձեռնութեամբ կայացաւ հայ գործարարներու առաջին համագումարը։ Սկզբնական խանդավառութիւնը, շատ վառ երազներով, պիտի յանգէր սահմանափակ տարողութեամբ մի քանի իրագործումներու։

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»

    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններին, տնտեսական համագործակցութեան զարգացմանը, ռազմավարական յարաբերութիւններին, հայ համայնքին եւ այլ թեմաների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։