Հա

Քաղաքական

11/09/2016 - 12:00

Մեկնարկեց Բուշեհրի ատոմակայանի երկու նոր բլոկների շինարարութիւնը

Երէկ՝ սեպտեմբերի 10-ին կայացաւ Բուշեհրի ատոմակայանի 2-րդ եւ 3-րդ բլոկների շինարարութեան հիմնարկէքի հանդիսաւոր արարողութիւնը:
Արարողութեանը ներկայ էին Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ ՌԴ-ի «Ռուսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սէրգէյ Կիրիենկօն:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ սեպտեմբերի 10-ին կայացաւ Բուշեհրի ատոմակայանի 2-րդ եւ 3-րդ բլոկների շինարարութեան հիմնարկէքի հանդիսաւոր արարողութիւնը:
Արարողութեանը ներկայ էին Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ ՌԴ-ի «Ռուսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սէրգէյ Կիրիենկօն:
Բուշեհրի ատոմակայանի երկու նոր բլոկների շինարարութիւնը արժենալու է 10 մլրդ. դոլար: Նախատեսւում է, որ ամբողջութեամբ շահագործման կը յանձնւի շինարարութեան մեկնարկից 10 տարի անց, եւ երկրի էլեկտրաէներգիայի թողարկման հզօրութիւնը կաւելացնի 1057 մգվ.-ով: Դա կը նպաստի խնայել տարեկան 22 մլն. տակառ նաւթ ու 21 մլն. տոննայով նւազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
Հիմնարկէքի հանդիսաւոր արարողութեանը դոկտ. Սալեհին Բուշեհրի ատոմակայանների նոր բլոկների շինարարութիւնը համարեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ գոյացած համապարփակ համաձայնութեան անմիջական ձեռքբերումը:
«Արտգործնախարարութեան եւ մասնաւորապէս դոկտ. Զարիֆի ջանքերի շնորհիւ էր: Այս համագործակցութիւնը հնարաւոր դարձաւ համապարփակ համաձայնութեան կայացումից յետոյ միայն»,- ասաց նա:
Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին էլ նշեց, որ ատոմակայանի նոր բլոկների կառուցումը վկայում է համապարփակ համաձայնութեան ամբողջական իրագործման կապակցութեամբ՝ Ռուսաստանի յանձնառութեան մասին:
Իսկ «Ռուսատոմ»-ի ղեկավար Սէրգէյ Կիրիենկօն էլ նշեց, որ «Բուշեհր-1»-ի շինարարութիւնն ապացուցեց, որ Ռուսաստանը միշտ կատարում է միջազգային գործընկերների առաջ ունեցած պարտաւորութիւնները՝ անկախ աշխարհում քաղաքական իրավիճակի փոփոխութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։