Հա

Քաղաքական

12/11/2016 - 10:10

ԿԱՐԾԻՔ - ««Ղարաբաղը» թուրքական բառ է, վատ էներգետիկա ունի»

Արցախեան ընդդիմադիր գործիչ, Արցախեան պատերազմի հրամանատար Վահան Բադասեանը ողջունում է պետութեան անւանումը փոխելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փոխարէն Արցախի Հանրապետութիւն անւանելը: «tert.am»-ի հետ զրոյցում Վահան Բադասեանն ասաց, որ Արցախը վաղուց պէտք է անւանափոխւած լինէր:

Վահան Բադասեանը ողջունում է ԼՂՀ-ն Արցախի Հանրապետութիւն վերանւանելը


Արցախեան ընդդիմադիր գործիչ, Արցախեան պատերազմի հրամանատար Վահան Բադասեանը ողջունում է պետութեան անւանումը փոխելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փոխարէն Արցախի Հանրապետութիւն անւանելը: «tert.am»-ի հետ զրոյցում Վահան Բադասեանն ասաց, որ Արցախը վաղուց պէտք է անւանափոխւած լինէր:
«Եթէ Դուք ուշադրութիւն դարձրել էք, վերջին տարիներին միշտ օգտագործում եմ «Արցախ» բառը՝ արցախեան հիմնահարց, արցախեան խնդիր, արցախցի: Դա միակ ճշմարիտ ձեւն է, որովհետեւ դա նաեւ վերականգնում է պատմական արդարութիւնը, քանի «Ղարաբաղը» օտար բառ է («Ղարաբաղ» բառում կայ թուրքական երկու արմատ՝ «ղարա»՝ սեւ եւ «բաղ»՝այգի), որն իր մէջ ունի շատ վատ էներգիա, որը տարածւում է մեր բոլորիս վրայ: Եւ, ի դէպ, միայն այստեղ չէ. թուրք-սելջուկների արշաւանքների ժամանակ Հայաստանի ցանկացած վայրով, որտեղով անցել են, իրենց տեղանուններն են դրել: Սա այդ ազգի իւրայատուկ ընդունակութիւնն է»,- աւելացրեց Վահան Բադասեանը:
Յիշեցնենք, որ պետութիւնը Արցախի Հանրապետութիւն կոչելու մասին «Russia Today»-ին յայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահ, Արցախում սահմանադրական բարեփոխումները մշակող յանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը:
Միւս կողմից, այս հակամարտութիւնը միջազգայնացնելով՝ միջազգային հանրութեանը յայտնի է որպէս «Nagorno Karabakh»-եան հակամարտութիւն: Հետեւաբար, կարո՞ղ է Արցախի Հանրապետութիւն կոչւելը ինչ-որ առումով վնասել բանակցային գործընթացին. արցախեան ընդդիմադիրի կարծիքով՝ նման բան չի կարող լինել: «Արցախ» բառը միայն մեզ չի յայտնի, կովկասեան ժողովուրդներն այդ բառը գիտեն եւ օգտագործում են՝ թալիշները, օսեթները, աբխազները, եւ այլք»,- ասաց Վահան Բադասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։