2016 թւականի մայիսին վարչութեան եւ Թուրքիայի պաշտպանութեան եւ ֆինանսների նախարարութիւնների միջեւ համատեղ արձանագրութիւն է կազմւել երկրի 6 նահանգում անվտանգութեան նկատառումներով սահմանային պատի կառուցման վերաբերեալ:
«ԱԼԻՔ» - Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնէ պատի կառուցումն աւարտելուց յետոյ ձեռնամուխ կը լինի նաեւ Հայաստանի եւ Իրանի սահմաններին` Արդահանի, Իգդիրի եւ Կարսի կողմից, պատի կառուցմանը, այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը`յղում կատարելով թուրքական «t24.com.tr» կայքին, որը վկայակոչել է Թուրքիայի կառավարութեանը կից պետական բնակարանաշինութեան վարչութեան (TOKİ) աղբիւրներին։
Նշւում է, որ սահմանային պատի կառուցումը կը ստանձնի վարչութիւնը:
2016 թւականի մայիսին վարչութեան եւ Թուրքիայի պաշտպանութեան եւ ֆինանսների նախարարութիւնների միջեւ համատեղ արձանագրութիւն է կազմւել երկրի 6 նահանգում անվտանգութեան նկատառումներով սահմանային պատի կառուցման վերաբերեալ:
Նախատեսւում է, որ բետոնէ պատը կունենայ 3 մետր բարձրութիւն եւ 2 մետր լայնութիւն:
Միեւնոյն ժամանակ, թուրքական «Vatan» պարբերականը յայտնում է, որ Սիրիայի հետ սահմանին բետոնէ պատի կառուցումը կաւարտւի արդէն ապրիլ ամսին: