Հա

Քաղաքական

18/01/2017 - 12:00

«Մենք քեզ հետ ենք, Կարօ». Սերժ Թանգեանը՝ Կարօ Փայլանին

Ամերիկահայ յայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանգեանը յաջակցութիւն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի գրառում է արել Facebook-ի իր էջում: Իր գրառման մէջ նա Փայլանին իրական հերոս է անւանել եւ կիսւել նրան խորհրդարանի առաջիկայ 3 նիստից հեռացնելու մասին լուրով: 

«tert.am» - Ամերիկահայ յայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանգեանը յաջակցութիւն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի գրառում է արել Facebook-ի իր էջում: Իր գրառման մէջ նա Փայլանին իրական հերոս է անւանել եւ կիսւել նրան խորհրդարանի առաջիկայ 3 նիստից հեռացնելու մասին լուրով: 

«Այն յատուկ օրը, ինչպիսին այսօրն է (յունւարի 16-ը «tert.am»), երբ մենք յիշում ենք Մարթին Լութեր Քինգին եւ այն արժէքները, որոնց համար նա պայքարում էր, Էրդողանի իշխանութիւնը Թուրքիայում հեռացրել է պատգամաւորին (նիստերից-«tert.am»)` ցեղասպանութիւնը յիշատակելու համար: 

Կարօ Փայլանն իրական հերոս է, որովհետեւ չափազանց հեշտ է ճշմարտութիւնն ասել մի հասարակութիւնում, որտեղ դա հետեւանքներ չի ունենայ, բայց շատ վտանգաւոր է նոյնն անել մի հասարակութիւնում, որտեղ դա կարող է հետեւանքներ ունենալ: Ես մեծ պատիւ եմ ունեցել հանդիպելու նրան անցած տարի: Մենք քեզ հետ ենք, Կարօ»,- գրել է Թանգեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։