Հա

Քաղաքական

24/01/2017 - 09:10

Թուրք սիւնակագիր.- «Թուրքիայում չկայ Հայոց Ցեղասպանութիւն, չկայ Կարօ Փայլան, կայ միայն ֆաշիզմ»

Թուրք սիւնակագիր Նուրեթթին Դեմիրթաշը «yeniozgurpolitika.org» կայքի իր սիւնակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի աղմկահարոյց ելոյթին եւ դրան յաջորդած իրադարձութիւններին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

«ԱԼԻՔ» - Թուրք սիւնակագիր Նուրեթթին Դեմիրթաշը «yeniozgurpolitika.org» կայքի իր սիւնակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի աղմկահարոյց ելոյթին եւ դրան յաջորդած իրադարձութիւններին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Ցեղասպանութիւն եզրոյթի կիրառման համար Կարօ Փայլանին զրկել էին խորհրդարանի երեք նիստին մասնակցելու իրաւունքից: 

«Կարօ Փայլանն ասում է, թէ լաւ գիտի՝ ինչ է եկել իր նախնիների գլխին, կիրառում է այդ արգելւած բառը, ասում է` Ցեղասպանութիւն է իրագործւել: Փայլանին պատժում են, երեք նիստի մասնակցելու իրաւունքից զրկում: Օգտագործած եզրոյթն էլ նիստի արձանագրութիւնից հանւում է: Միջնադարում ամենավատ պատիժը եղել է մոռացութեան տալը, այսինքն` դու չկաս, չես էլ եղել, անուն եւ ինքնութիւն երբեւէ չես ունեցել, դու երբեւէ գոյութիւն չես ունեցել, չկաս: Թուրքիայում չկայ Հայոց Ցեղասպանութիւն, չկայ Կարօ Փայլան, կայ միայն ֆաշիզմ»,- գրել է սիւնակագիրն՝ ընդգծելով, որ Թուրքիայում հէնց այդ կերպով են ցանկանում մոռացութեան տալ Ցեղասպանութիւնն ու հայերին: 

Նուրեթթին Դեմիրթաշը համոզւած է, որ խորհրդարանը ցանկանում է պարտադրել Փայլանին հրաժարւել իր այդ կեցւածքից եւ փորձում է խորհրդարանի նիստերին մասնակցելու իրաւունքից զրկելով «վախեցնել» նրան: 

«Խորհրդարանն այսպիսի մի պատիժ է սահմանել Փայլանի դէմ. «Երեք նիստից յետոյ կարող ես գալ, մասնակցել, բայց դու այլեւս դու չես լինի, Ցեղասպանութիւն բառն էլ չես ասի»: Լաւ, բայց 1915-ին տեղի ունեցածի մասին եթէ հայերից չէ, ապա ումի՞ց պէտք է լսենք: Սրա համար պէտք է ընդամենը մի փոքր արդարացի լինենք»,- նշել է սիւնակագիրը:

Յարակից լուրեր

  • Անդրադարձ. Թրքական վտանգը կ՛աշխուժացնէ Ֆրանսան
    Անդրադարձ. Թրքական վտանգը կ՛աշխուժացնէ Ֆրանսան

    Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն յայտնեց, որ իր երկիրը` գործակցաբար եւրոպացի գործընկերներու հետ, ներառեալ` Յունաստանը, ժամանակաւորապէս պիտի աւելցնէ Միջերկրական ծովուն մէջ իր ներկայութիւնը: Ան այս մասին յայտարարեց Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսի հետ հեռաձայնային հաղորդակցութենէ մը ետք` շեշտելով, որ Թուրքիան պէտք է վերջ տայ արեւելեան Միջերկրականի շրջանին մէջ քարիւղի եւ բնական կազի պեղման միակողմանի աշխատանքներուն` այդպիսով ընդգծելով ֆրանսական քայլին գլխաւոր նպատակը:

  • Անորոշ ժամանակով երկարաձգւել են թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները
    Անորոշ ժամանակով երկարաձգւել են թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները

    Թուրքիայի հետ Բաքւի համատեղ զօրավարժութիւնները, որը պաշտօնապէս նախատեսւած էր անցկացնել յուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, երկարաձգւել է անորոշ ժամանակով:

  • Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջէյհուն Բայրամովն իր առաջին արտասահմանեան այցը կատարել է Թուրքիա
    Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջէյհուն Բայրամովն իր առաջին արտասահմանեան այցը կատարել է Թուրքիա

    Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը պաշտօնական այցով մեկնել է Թուրքիա:

  • «Չէ՞ք ամաչում բազմազգ Բէյրութում ռասիզմ դրսեւորելու համար». Կարօ Փայլանը` Մեւլութ Չաւուշօղլուին
    «Չէ՞ք ամաչում բազմազգ Բէյրութում ռասիզմ դրսեւորելու համար». Կարօ Փայլանը` Մեւլութ Չաւուշօղլուին

    Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ Կարօ Փայլանը Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի խօսքերը ռասիզմ է բնորոշել` հարցը բարձրացնելով Միլլի Մեջլիսում:

  • Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ
    Թուրքորոշիչները՝ որպէս չափորոշիչ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հանրայնացւեց հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, եւ բացայայտւած մի շարք իրողութիւնում կրկին երեւաց իշխանութիւնների կողմից ծրագրւած խորքային գործընթացների մի ողջ շղթայ։ Եւ, եթէ այլ պարագաներում խօսք կարող էր գնալ ապազգային, քայքայիչ ծրագրերի մասին՝ թելադրւած տեղական կամ օտար հակահայկական ուժերի կողմից, ապա չափորոշիչների պարագայում հետքերն ուղիղ տարան Թուրքիա։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։