Հա

Քաղաքական

24/01/2017 - 12:00

Ջաբերի Անսարին հանդիպել է դէ Միստուրայի հետ

Աստանայում մեկնարկած միջսիրիական բանակցութիւնների շրջանակում, երէկ՝ յունւարի 23-ին իրանական պատւիրակութեան ղեկավար, արաբա-աֆրիկեան հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Հոսէյն Ջաբերի Անսարին հանդիպել է Սիրիայի Հարցով ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Ստեֆան դէ Միստուրայի հետ: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«ԱԼԻՔ» - Աստանայում մեկնարկած միջսիրիական բանակցութիւնների շրջանակում, երէկ՝ յունւարի 23-ին իրանական պատւիրակութեան ղեկավար, արաբա-աֆրիկեան հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Հոսէյն Ջաբերի Անսարին հանդիպել է Սիրիայի Հարցով ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Ստեֆան դէ Միստուրայի հետ: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը, կողմերը քննարկել են բանակցութիւնների հետ կապւած թեմաներ եւ յոյս են յայտնել, որ բանակցութիւնները կունենան ցանկալի արդիւնք:

Ջաբերի Անսարին կարեւորել է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգաւորման հարցում ՄԱԿ-ի դերակատարութիւնը՝ նշելով, որ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի եռակողմ ջանքերը կոչւած չեն փոխարինելու ՄԱԿ-ի «Սիրիայի բարեկամներ» (ISSG) առաքելութեանը:

Նշենք որ երէկ, Աստանայի բանակցութիւնների առաջին օրւայ աւարտից յետոյ, կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնների հերփական հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութեան տեքստը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։