Սիրական ընդդիմութիւնը փորձում է ձախողել Աստանայի բանակցութիւնները: Նրանք յայտարարել են, որ չեն պատրաստւում ստորագրել բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութիւնը:
«ԱԼԻՔ» - Սիրական ընդդիմութիւնը փորձում է ձախողել Աստանայի բանակցութիւնները: Նրանք յայտարարել են, որ չեն պատրաստւում ստորագրել բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութիւնը:
Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է սիրիական ընդդիմութեան ներկայացուցիչներից Եահեա ալ-Օրէյդին՝ նշելով, որ ընդդիմութիւնն իր կասկածն է յայտնել բանակցութիւնների յաջողութեան հնարաւորութեան կապակցութեամբ:
Արձագանգելով սիրիական ընդդիմութեան յայտարարութենաը, Սիրիայի կառավարական պատւիրակութիւնն էլ յայտարարել է, որ նման դիրքորոշման դէպքում, նրանք եւս չեն միանալու բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութեան:
Նշենք, որ ամփոփիչ յայտարարութիւնը կազմել եւ կողմերին են ներկայացրել Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Երեք երկրները համաձայնութեան են եկել Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկող յանձնաժողովի ձեւաւորման մասին:
Բանակցութիւնների կուլիսներում խօսւեմ է մինչեւ չորեքշաբթի օրը դրանց երկարաձգման հնարաւորութեան մասին, եթէ, իհարկէ, կողմերին չյաջողւի կարգաւորել առկայ անհամաձայնութիւնները: