Պաշտօնական այցով Ռուսաստան է այցելել ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը: Երէկ՝ յունւարի 24-ին, ՀՀ վարչապետը հանդիպել է Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Դմիտրի Մեդւեդեւի հետ: Այդ մասին տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները:
«ԱԼԻՔ» - Պաշտօնական այցով Ռուսաստան է այցելել ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը: Երէկ՝ յունւարի 24-ին, ՀՀ վարչապետը հանդիպել է Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Դմիտրի Մեդւեդեւի հետ: Այդ մասին տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկող հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնաւորապէս, ՌԴ-ի վարչապետի կեցավայրում Դմիտրի Մեդւեդեւի եւ Կարէն Կարապետեանի ընդլայնւած կազմով՝ երկու երկրների պաշտօնական պատւիրակութիւնների մասնակցութեամբ հանդիպման ժամանակ, ի թիւս օրակարգային այլ հարցերի քննարկւել է նաեւ Իրանի հետ սահմանակից հատւածում ազատ տնտեսական գօտու ստեղծմանը եւ դրանում ռուսական ընկերութիւնների ակտիւ մասնակցութեանը: ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը կարեւորել է առաջարկը եւ կարծիք յայտնել, որ ռուսական ընկերութիւններն այդ հարցում հետաքրքրութիւն կը դրսեւորեն:
Պաշտօնական պատւիրակութիւնների ընդլայնւած կազմով հանդիպման աւարտին, Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան համագործակցութեան խորացմանն ուղղւած մի շարք փաստաթղթեր են ստորագրւել, որից յետոյ երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչներին եւ հանդէս եկել հանդիպման արդիւնքներն ամփոփող յայտարարութեամբ: