ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առնւազն 1 ամսով կասեցնել մուտքի վիզաների տրամադրումը 7 երկրի քաղաքացիներին, այդ թւում նաեւ՝ Իրանի քաղաքացիներին:
«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առնւազն 1 ամսով կասեցնել մուտքի վիզաների տրամադրումը 7 երկրի քաղաքացիներին, այդ թւում նաեւ՝ Իրանի քաղաքացիներին:
Խօսքը վերաբերում է Իրանին, Իրաքին, Լիբիային, Սոմալիին, Սուդանին, Սիրիային եւ Եմենին:
Թրամփը պատրաստւում է արգելք սահմանել սիրիացի փախստականների մուտքի իրաւունքի համար, ինչպէս նաեւ 120 օրով կասեցնել Միացեալ Նահանգների փախստականների օգնութեան ծրագրի աշխատանքը: