Հանդիպմանը, կողմերը կարեւորել են Իրանի եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհուրդի անդամ երկրների յարաբերութիւնների կարգաւորումը:
Ահմադ ալ-Սաբահը դոկտ. Ռոհանիին է յանձնել Քուվէյթի էմիրի յատուկ պատգամաը
«ԱԼԻՔ» - Անհրաժեշտ է, որպէսզի Իրանն ու Պարսից ծոցի աւազանի երկրներն անյապաղ կարգաւորեն երկկողմ յարաբերութիւնները: Այս մասին համակարծիք են Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ Քուվէյթի արտաքին գործերի նախարար Շէյխ Սաբահ Խալեդ Ահմադ ալ-Սաբահը:
Երէկ՝ յունւարի 25-ին Հանրապետութեան նախագահն ընդունել է Քուվէթի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարին, որը Թեհրան էր ժամանել դոկտ. Ռոհանիին յանձնելու Քուվէյթի էմիր Շէյխ Սաբահ Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի յատուկ պատգամաը:
Հանդիպմանը, կողմերը կարեւորել են Իրանի եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհուրդի անդամ երկրների յարաբերութիւնների կարգաւորումը:
«Իրանի արտաքին քաղաքականութիւը հիմնւած է հարեւանների եւ իսլամական երկրների հետ բարեկամական յարաբերութիւնների ընդլայնման սկզբունքի վրայ»,- ասել է դոկտ. Ռոհանին:
Քուվէյթի արտգործնախարարն էլ նշել է, որ կողմերը տարածաշրջանայաին գործընկերներ են: Նա յոյս է յայտնել, որ հնարաւորինս սեղմ ժամկէտներում կը կարգաւորւեն երկկողմ յարաբերութիւնները:
Երէկ, Շէյխ Սաբահ Խալեդ Ահմադ ալ-Սաբահին ընդունել է նաեւ ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարֆիը:
Հանդիպմանը, երկու գործընկերները նոյնպէս կարեւորել են երկկողմ յարաբերութիւնների կարգաւորումն ու նշել են, որ առկայ մարտահրաւէրներն յաղթահարելու համար անհրաժեշտ է դէմքով շրջւել դէպի ապագայ: