Հա

Քաղաքական

16/02/2017 - 09:27

Ադրբեջանական «սեւ ցուցակում» յայտնւած լրագրող. «Որպէս լրագրող ես պէտք է լինեմ այն վայրերում, որտեղ պատերազմ կայ»

«alikonline.ir»- Ես, որպէս լրագրող, պէտք է լինեմ այն վայրերում, որտեղ պատերազմ կայ, դա իմ մասնագիտական պարտականութիւնն է․«tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Վրաստանի հանրային հեռուստաընկերութեան լրագրող Գուրամ Ռոգաւան, ով յայտնւել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»  ապրիլեան պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում լինելու համար:

Ադրբեջանական «սեւ ցուցակում» յայտնւած լրագրող.

«Որպէս լրագրող ես պէտք է լինեմ այն վայրերում, որտեղ պատերազմ կայ»

«alikonline.ir»- Ես, որպէս լրագրող, պէտք է լինեմ այն վայրերում, որտեղ պատերազմ կայ, դա իմ մասնագիտական պարտականութիւնն է․«tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Վրաստանի հանրային հեռուստաընկերութեան լրագրող Գուրամ Ռոգաւան, ով յայտնւել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»  ապրիլեան պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում լինելու համար:

«Ինձ համար դա մի մեծ երկընտրանք էր, որովհետեւ իմ երկրում՝ Վրաստանում, նման օրէնք եւս կայ: Բայց որպէս լրագրող, կարծում եմ, ես պարտաւոր եմ լինել այնտեղ, որտեղ պատերազմ կայ: Հանրութիւնն ինձնից տեղի ունեցողի իրական պատկերն է ուզում: Դա իմ աշխատանքն է, դա այն է, ինչ ես անում եմ»,- ասաց նա:

Նա պատմեց, որ Լեռնային Ղարաբաղում լինելու համար իր նախկին գործատուն՝ «TV IMEDI»-ին թոյլտւութիւն վերցրել էր՝ հայկական եւ ադրբեջանական կողմից նկարահանումներ իրականացնելու համար: Ինչպէս նաև՝ իրավիճակն օբիեկտիւ ցուցադրելու նկարահանող խումբ էր ուղարկել ղարաբաղաադրբեջանական սահմանի ադրբեջանական սահման: «Իմ գործատուն ադրբեջանական կողմից  թոյլտւութիւն էր խնդրել զանգով, յետոյ եմ պարզել, որ փաստաթղթեր Ադրբեջան չի ուղարկել: Ինձ համար բարդ է հիմա ապացուցելը, որ ես նախապէս թոյլտւութիւն վերցրել եմ»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղում, որպէս զբօսաշրջիկ չի եղել եւ այդ պատճառով է նրա համար զարմանալի, թէ ինչու է յայտնւել «սեւ ցուցակում»:  Մատնանշեց, որ իր երկրում, որտեղ նոյն օրէնքը գործում է, բացառութիւններ արւում են: «Ես արեցի իմ աշխատանքային պարտականութիւնը՝ լուսաբանել եմ պատերազմ, կոնֆլիկտ»,- ասաց նա:

Գուրամ Ռոգաւան պատմեց, որ նա օգնութիւն է խնդրել Վրաստանի արտաքին գործերի նախարարութիւնից, որ իրեն  օգնեն: «Նրանք ինձ ասել են, որ կանեն ամէն ինչ, որպէսզի ինձ ջնջեն «սեւ ցուցակից»,- ասաց նա:

Հարցին, եթէ Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ լինի, ինքը կը գնայ լուսաբանելու, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ լրագրողը պէտք է հանրութեանը ներկայացնի իրական պատկերը, դա մեր աշխատանքն է: Մենք գնում ենք այնտեղ, որտեղ նորութիւնն է»։

Վրաց լրագրողի համար հիմա դժւար է հասկանալ, որ ինքը չի կարող լինել Ադրբեջանում: Նա գիտի նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի մասին․ «Խնդիր կը լինի, եթէ Բելառուսիան ինձ հետ էլ նոյն կերպ վարւի: Իմ աշխատանքի համար դա ամենամեծ խոչընդոտն է», - ասաց նա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։