Փետրւարի 17-ին եւ լոյս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թւում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է 64 անգամ՝ հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով շուրջ 600 կրակոց: Գրում է «tert.am»-ը:
«alikonline.ir»- Փետրւարի 17-ին եւ լոյս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թւում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է 64 անգամ՝ հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով շուրջ 600 կրակոց: Գրում է «tert.am»-ը:
Ինչպէս տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայութիւնը, արեւելեան ուղղութեամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
ԼՂՀ ՊԲ-ի առաջապահ զօրամասերը տիրապետում են օպերատիւ-մարտավարական իրադրութեանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի յուսալի պահպանութիւն: