Հա

Քաղաքական

18/02/2017 - 10:23

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների յայտարարութիւնը. «Հանրութեանը խաղաղութեան, այլ ոչ թէ պատերազմի նախապատրաստել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Ռիչարդ Հոգլանդը յայտարարութիւն են տարածել Միւնխէնում Հայաստանիեւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդիւնքների մասին: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«alikonline.ir»- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Ռիչարդ Հոգլանդը յայտարարութիւն են տարածել Միւնխէնում Հայաստանիեւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդիւնքների մասին: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Մինսկի խմբի պաշտօնական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը Նալբանդեանի եւ Մամեդեարովի հետ կայացել է ե՛ւ առանձին, ե՛ւ երկուսի հետ միասին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը:

Համանախագահները նախարարների հետ քննարկել են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակը: Նրանք վերահաստատել են, որ հակամարտութեան խաղաղ լուծմանն այլընտրանք չկայ, եւ պատերազմը ճանապարհ չէ՝ կողմերին զսպւածութիւն ցուցաբերելու, ինչպէս նաեւ իրենց հանրային ելոյթներում հանրութեանը խաղաղութեան, այլ ոչ թէ պատերազմի նախապատրաստելու կոչ անելով:

Համանախագահները կողմերին կոչ են արել նաեւ խստագոյնս պահպանել 1994-1995 թւականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը, որը ռազմական գործողութիւնները դադարեցնելու հիմքն է: Նրանք յիշեցրել են նաեւ 2011 թւականի մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների համատեղ յայտարարութիւնը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն նոր տառապանքներ ու աւերածութիւններ կը բերի եւ կը դատապարտւի միջազգային հանրությեան կողմից: Համանախագահները նաեւ մտքեր են փոխանցել 2016 թւականին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման ուղղութեամբ, որի նպատակն է  կայունացնել իրավիճակը շփման գծում։

Համանախագահներն ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունութիւն ցուցաբերել ու վերականգնել ընդգրկուն բանակցութիւնները՝ հակամարտութեան երկարատեւ լուծմանը հնարաւորինս շուտ հասնելու համար։

Համանախագահները ընդունել են, որ Հայաստանի իշխանութիւնների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու վերջին որոշումը «օգտակար եւ մարդասիրական ժեստ էր»:

Երկու նախարարները վերահաստատել են իրենց յանձնառութիւնը՝ խստօրէն հետեւել իրենց միջազգային հումանիտար պարտաւորութիւններին:

Համանախագահներն անդրադարձել են նաեւ Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքւէին: «Համանախագահները տեղեակ են, որ, այսպէս կոչւած, սահմանադրական հանրաքւէն նախատեսւում է Լեռնային Ղարաբաղում անցկացնել 2017 թւականի փետրւարի 20-ին: Թէեւ համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դէ ֆակտօ իշխանութիւնները սահմանադրական հանրաքւէն դիտարկում են որպէս հանրային կեանքի կազմակերպման ձեւ, նրանք կրկին ընդգծում են, որ ոչ մի երկիր, այդ թւում` Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպէս անկախ, ինքնիշխան պետութիւն»,- նշւել է յայտարարութիւնում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ չեն ընդունում հանրաքւէի արդիւնքները՝ որպէս ԼՂ իրաւական կարգավիճակի վրայ ազդող՝ ընդգծելով, որ այդ արդիւնքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցութիւնների արդիւնքը, ինչը կարող է հանգեցնել հակամարտութեան տեւական եւ խաղաղ կարգաւորման:

Ի դէպ, համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։

Յարակից լուրեր

  • «Հայաստանին մտածող մարդիկ են պէտք». Նայիրի Յոխիկեան
    «Հայաստանին մտածող մարդիկ են պէտք». Նայիրի Յոխիկեան

    Որպէս հեռուստամեկնաբան եւ առաջին հերթին որպէս հայ՝ ես միշտ հանդուրժող կերպով եմ վերաբերւում այլակարծութեանը, քանի որ կարծիքների բախումը կարող է մտածող մարդկանց յանգեցնել որեւէ ճշմարտութեան։

  • Թագաւորը մերկ է
    Թագաւորը մերկ է

    Քրեմլինի նախանձախնդիր ու անհանդուրժող աչքը, ի վերջոյ, կրնայ միայն վասալներ եւ թշնամիներ տեսնել, եւ Ռուսիոյ դրացիները, եթէ չեն ուզեր մէկը դառնալ, պէտք է հաշտուին միւսը ըլլալու: Այս մասին յայտարարած է 1940-ական թուականներու ամերիկեան դիւանագիտութեան տիտաններէն պատմաբան Ճորճ Ֆ. Քենըն, որ ծանօթ է իբրեւ Պաղ պատերազմի շրջանին Խորհրդային Միութեան զսպման (քոնթէյնմընթ) քաղաքականութեան ջատագով:

  • Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում
    Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում

    Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւած «կապիտուլեացիայի» համաձայնագրից յետոյ ՀՀ-ն կանգնելու է պարենային անվտանգութեան լուրջ խնդրի առջեւ՝ յատկապէս հացահատիկային մշակաբոյսերի հետ կապւած։ Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

  • 10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին. միջազգային գիտաժողով է կայացել ԵՊՀ-ում
    10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին. միջազգային գիտաժողով է կայացել ԵՊՀ-ում

    ԵՊՀ-ի նախաձեռնութեամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Արցախի անկախութեան պայքարը» խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախօս, խմբագիր Այկէ Քրիստիան Պետերինգը հրապարակել է «10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին» նիւթը: 

  • «Մեղրիի միջանցքի խնդիրը պէտք է յստակեցւի, յայտարարութեան տեքստը շատ բազմանշանակ է». Իրանագէտ 
    «Մեղրիի միջանցքի խնդիրը պէտք է յստակեցւի, յայտարարութեան տեքստը շատ բազմանշանակ է». Իրանագէտ 

    Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախեան պատերազմից յետոյ կովկասեան տարածաշրջանում առկայ իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի եւ Իրանի միջեւ առկայ հակասութիւններին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։