Հա

Քաղաքական

19/02/2017 - 14:32

Վիգէն Սարգսեան. «Ազգային անվտանգութեան ռազմավարութիւնում եւ ռազմական դոկտրինում ՀՀ-ն կարեւորում է Իրանի հետ յարաբերութիւնները»

ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը ելոյթով հանդէս է եկել Միւնխէնի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը`վկայակոչելով ՀՀ ՊՆ-ի լրատւական ծառայութեան:

«alikonline.ir»- ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը ելոյթով հանդէս է եկել Միւնխէնի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը`վկայակոչելով ՀՀ ՊՆ-ի լրատւական ծառայութեան:

Իր ելոյթի ընթացքում խօսելով Հայաստանի համար ռազմավարական եւ օրակարգային նշանակութեան հարցերի մասին, Վիգէն Սարգսեանն անդրադարձել է հարեւան երկրների հետ Հայաստանի յարաբերութիւններին՝ յատուկ կարեւորելով Իրանի հետ յարաբերութիւնները: Նա ընդգծել է, որ Ազգային անվտանգութեան ռազմավարութիւնում եւ ռազմական դոկտրինում, ինչպէս նաեւ գործնական մօտեցումներում Հայաստանն առանձնակի նշանակութիւն է տալիս հարեւան Իրանի հետ յարաբերութիւնների կառուցմանն ու խորացմանը:

«Իրանի հետ ունենք հազարամեակների ընդհանուր պատմութիւն: Այդ պատմութիւնն ունեցել է իր վերելքներն ու վայրէջքները. դաւանափոխութեան պատերազմներ, հայկական նախկին պետականութիւնների կլանում ու կորուստ, հայերի՝ մօտակայ այլ երկրներից Իրան գաղթելու քաջալերումներ եւ միջին դարերում Իրանի հետ հայկական առանձին համայնքների ստեղծում, ռուս-պարսկական պատերազմների արդիւնքում հայկական տարածքների երբեմնակի փոխանակումներ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ:

Այն պահից ի վեր, երբ 1991 թւականին Հայաստանը վերականգնեց իր երկար կորսւած պետականութիւնը, Իրանը մշտապէս յստակօրէն ցուցադրել է իրական բարեկամութեան իր պատրաստակամութիւնը, եւ մենք կարողացել ենք զարգացնել փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած բարիդրացիական յարաբերութիւններ: Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցով ցուցաբերում է հաւասարակշռւած դիրքորոշում եւ շարունակում է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ արդար լուծման որոնմանը սատարելու համար: Իրանը ցուցադրել է խորին յարգանք իր տարածքում գտնւող հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ եւ Հայ Առաքելական Եկեղեցու հետ ծաւալուն աշխատանք է իրականացրել չորս հնադարեան եկեղեցիներ ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկելու համար: Մեր երկու երկրների միջեւ յարաբերութիւնները իսկապէս օրինակելի են քաղաքակրթութիւնների երկխօսութեան, կրօնական հանդուրժողականութեան եւ փոխադարձ յարգանքի տեսանկիւնից»,- նշել է ՀՀ պաշտպանութեան նախարարը:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով
    «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։