Հա

Քաղաքական

20/02/2017 - 14:43

Դոկտ. Զարիֆը՝ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի սպառնալիքների մասին. «Խորհուրդ կը տայի գործել չափաւոր եւ հաւասարակշռւած»

Իրանը երբեք հանդէս չի եկել որեւէ երկրի դէմ նախայարձակի դէրում եւ նման մտադրութիւն էլ չունի: Իրանի հրթիռային փորձարկումները կրում են պաշտպանական բնոյթ:

«alikonline.ir»- Իրանը երբեք հանդէս չի եկել որեւէ երկրի դէմ նախայարձակի դէրում եւ նման մտադրութիւն էլ չունի: Իրանի հրթիռային փորձարկումները կրում են պաշտպանական բնոյթ: Այս մասին, «BBC»-ի հետ բացառիկ հարցազրոյցի ժամանակ յայտարարել է Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Պատասխանելով Թրամփի եւ Իսրայէլի կողմից Իրանին ուղղւած մեղադրանքներին, դոկտ. Զարիֆն ասել է. «Իրանը երբեք հանդէս չի եկել որեւէ երկրի դէմ նախայարձակի դէրում, չի հրահրել ատելութիւն եւ թշնամանք, եւ նման նպատակ էլ չունի»:

Խօսելով Իրանի հրթիռային փորձարկումների մասին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ դրանք բացառապէս պաշտպանական բնոյթի են:

«Սա պաշտպանական գործառոյթ է: Հրթիռը պաշտպանական գործիք է: Մենք չենք ցանկանում սադրել որեւէ մէկին»,- նշել է դոկտ. Զարիֆը՝ յիշեցնելով Իրաքի դէմ պատերազմի տարիները. «Այդ 8 տարիների ընթացքում բոլորն օգնում էին ագրեսորին: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանում իրական փաստերը»,- ասել է նա:

Պատասխանելով «առկայ այն բոլոր տարբերակների», որոնց մասին բարձրաձայնում են ԱՄՆ-ն ու Իսրայէլը լրագրողի հարցին, դոկտ. Զարիֆն ասել է, որ անհրաժեշտ է խօսել միջազգային նորմերի, այլ, ոչ թէ «անտառի օրէնքի» մասին. «Այդ տարբերակները հակասում են միջազգային ընդունւած նորմերին եւ օրէնքներին: Խորհուրդ կը տայի ոչ միայն յարգել միջազգային օրէնքները, այլ, նաեւ գործել չափաւոր եւ հաւասարակշռւած»,- ընդգծել է նա:

Իր ելոյթում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով Պաղեստին ժողովրդի վիճակին, նրա կրած զրկանքներին ու տառապանքին ասել է. «Պաղեստինի ժողովրդի դէմ իրականացւող վայրագ ճնշումը, ձերբակալութիւնները, կոտորածն ու թալանը, նրանց տարածքների բռնազաւթումը, Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիներին պատկանող տարածքներում սիոնիստաբնակ քաղաք-աւանների կառուցումը, Երուսաղեմ քաղաքի հր՝ականացումն ու Ալ-Աղսա մզկիթի եւ քրիստոնէական ու իսլամական սրբավայրերի դէմ ոտնձգութիւնները տեղի են ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը եւ Արեւմտեան այլ պետութիւններ աջակցում են Իսրայէլին, իսկ ամբողջ աշխարհն անտեսում է այդ արարքները»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։