Հա

Քաղաքական

27/08/2013 - 11:00

Համաշխարհային արդարութիւնը եւ Հայոց Ցեղասպանութիւնը

Հայոց Ցեղասպանութիւնը անբնական բան, շեղում չէ թուրք-հայկական յարաբերութեան պատմութեան մէջ, այն չի սահմանափակւում պատմութեամբ եւ, հետեւաբար, առկայ վիճակից առանձնացող բան չէ: Դա այն կէտն է, երբ «Միութիւն եւ յառաջադիմութիւն» կուսակցութիւնը անհամաչափութիւնը հասցրել է առաւելագոյն մակարդակի:

ՍԱՅԻԹ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ

1915 թ. ցեղասպանութիւնը կամ Հայոց Ցեղասպանութիւնը վիճարկել կը նշանակի բանավիճել՝ մի փաստի շուրջ, որը շատ հեռու է քննարկման խնդիր լինելուց: Հայոց Ցեղասպանութիւնն այլեւս դադարել է իրաւաբանօրէն քննարկման հարց լինել, քանի որ բազմաթիւ պատմական ապացոյցներ, ի վերջոյ, ընդունւել են աշխարհի գիտական ու քաղաքական շրջանակների եւ, անգամ, պաշտօնական մարմինների կողմից:
Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպէս նաեւ՝ թուրքերի եւ հայերի միջեւ եղած առնչութիւնը ոչ-համաչափ գերագահութեան յարաբերութիւն է: Այդ առնչութիւնը, հայ-թուրքական յարաբերութիւնն իրականում հարիւրամեակներ առաջ է սկսւել, այն ժամանակ, երբ թուրքերը ռազմական տեսանկիւնից նւաճել են հայերին: Այդ նւաճումը սառեցւել է Օսմանեան պետութեան կառուցւածքը եղող «միլլեթ»-ների համակարգի նւիրապետութիւնում: «Միլլեթ»-ների համակարգը սկզբում այնքան յարատեւ է դարձրել կայսերապաշտական նւաճումը, որ կրկին ու կրկին առաջ է քաշել նւաճման հայ-թուրքական առնչութեան էութիւնը լինելու փաստը: Ցեղասպանութիւնը չի փոխել այդ յարաբերութիւնը, ընդհակառակը՝ մշտական ճնշումները լայնածաւալ բնաջնջման վերածելով՝ յարատեւ է դարձրել նւաճումը, ինչն էլ նշանակում է նւաճումն աւարտել ամենավայրենի կերպով եւ պատմական Հայաստանը գաղութացնել թուրքերի եւ քրդերի կողմից:
Հայոց Ցեղասպանութիւնը անբնական բան, շեղում չէ թուրք-հայկական յարաբերութեան պատմութեան մէջ, այն չի սահմանափակւում պատմութեամբ եւ, հետեւաբար, առկայ վիճակից առանձնացող բան չէ: Դա այն կէտն է, երբ «Միութիւն եւ յառաջադիմութիւն» կուսակցութիւնը անհամաչափութիւնը հասցրել է առաւելագոյն մակարդակի: Այդ առաւելագոյն մակարդակին բարձրացած գերագահութիւնը շարունակւում է Ցեղասպանութեան ոճրագործութիւնների աւարտւելուց ի վեր, որովհետեւ ոչ մի բան չի արւել այդ գերագահութիւնը, այսինքն՝ Ցեղասպանութեան հետեւանքները դոյզն-ինչ վերացնելու ուղղութեամբ:
Այդ տեսանկիւնից՝ Ցեղասպանութիւնից յետոյ եղած փոխառնչութիւնն ունի երկու ուշագրաւ առանձնայատկութիւն: Առաջինը՝ քանի դեռ հայերը, մերժելով հնազանդւել, այսինքն՝ պատմութիւնը վկայելու իրաւունքն էլ ներառեալ՝ հաւասարութեան եւ միւս հիմնարար իրաւունքները յամառօրէն պահանջելով, շարունակում են գաղափարական ու քաղաքական խնդիր լինել՝ քամահրող թուրքական ազգայնամոլութիւնը հիմք ընդունող թուրքական պետութեան մէջ, նրանք հանդիպում են յարձակողական ժխտողական քարոզարշաւի, որը նշանակում է Ցեղասպանութեան շարունակութիւն՝ այլ միջոցներով:
Երկրորդը՝ նկատի ունենալով այն փաստը, որ այս առնչութիւնը մի տեսակ ազատ է թողնում Թուրքիայի ձեռքերը, հարկ է նշել, թէ այդ ազատութիւնը մինչ այժմ ձեռքբերւած շահոյթը սառեցնելով՝ իրականում աջակցում է Ցեղասպանութեանը:

130827e01a

Եթէ անգամ Թուրքիան վերջ տայ հայերի նկատմամբ վարած ժխտողականութեան քաղաքականութեանը եւ միւս քաղաքական գործողութիւններին, դա ընդամէնը կը կանխի աւելի մեծ վնասը, սակայն չի հատուցի ա՛յն վնասը, որ կրել են հայերը 1915 թ. Ցեղասպանութեան ժամանակ, ո՛չ էլ կը վերացնի դա հիմք ընդունող կարգավիճակի եւ ուժի անհամաչափութիւնը:
Ինչպէս յայտնի է, ժամանակակից Թուրքիան կառուցւել է Հայոց Ցեղասպանութեան ընթացքում ձեռքբերւած նիւթական, քաղաքական, ռազմական եւ այլ շահոյթների հիմքի վրայ: Եթէ անգամ դրանք թւերով էլ ներկայացնենք, հնարաւոր չի լինի արտայայտել այդ վնասների չափը: Հանրայայտ փաստ է, որ ոչ մի սառը թիւ կամ չոր վիճակագրութիւն չի կարող արտայայտել մարդկային տառապանքները: Բացի այդ՝ փաստ է նաեւ, որ Թուրքիան ներկայում էլ է շարունակում օգտւել իր հարեւան հայկական պետութեան չափսերի, կարգավիճակի եւ ուժի կորստից: Ինչպէս նշում է Ռիչարդ Յովհաննիսեանը, եթէ Ցեղասպանութիւն կատարւած չլինէր, եթէ Առաջին Հայաստանի Հանրապետութիւնը չենթարկւէր քեմալական ուժերի նւաճմանը, կրկնւող յանցագործութիւններին եւ երկարաժամկէտ հսկողութեանը, ապա ներկայ Հայաստանն այսօր մօտ 20-միլիոնանոց բնակչութիւն կունենար եւ տնտեսական առումով կը վերածւէր տարածաշրջանային ուժի:
Կայ կարծիք, ըստ որի՝ եթէ հայ ժողովուրդը իր ենթարկւած Ցեղասպանութեան համար թուրքերին փոխհատուցում պարտադրի, ապա դա բացասաբար կանդրադառնայ այն հաւանական զարգացումների վրայ, որ կարող են լինել հայ-թուրքական յարաբերութիւններում: Նոյնիսկ ասւում է, թէ քանի որ հայերը նպատակ ունեն խաթարել Թուրքիայի «տարածքային ամբողջականութիւնը», դա կարող է հայերի դէմ վրդովմունքի ալիք բարձրացնել: Փաստ է նաեւ, որ մի փոքր «բացասական դէպքի» ժամանակ անգամ թուրքիացի հայերը չեն կարողանում փողոց դուրս գալ: Ինչ է թէ՝ անցած օրը Սեւան Նշանեանը իրենց հաւատալիքների մասին մի-երկու խօսք էր ասել, հայերը չէին կարողանում հանրախանութ գնալ եւ դրա պատճառով՝ իսլամներից առաւել Սեւանի վրայ էին բարկացած: Դրա համար հայերից պահանջում են հանդէս գալ աւելի փոքր պահանջներով, իսկ արդարութեան պահանջը անորոշ ժամանակով յետաձգել: Աւելի փոքր պահանջ է, օրինակ, Թուրքիայի ժողովրդավարացումը:
Սակայն, թէեւ ժողովրդավարացումը կարող է օգնել Հայոց Ցեղասպանութեամբ աւելի խորապէս հետաքրքրւելու հնարաւորութեան աւելացման գործում, բայց բաւարար չի լինի այդ փոփոխութիւնը մտցնելու համար: Մանաւանդ որ՝ Թուրքիան եւ Օսմանեան կայսրութեան գինը, որի ժառանգորդն է նա, ոչ միայն ժողովրդավարութեան չի յարմարւում, այլեւ անգամ՝ ամենաաննշմար բարեփոխման:

130827e01b

Փոխհատուցումը մերժում են այն պատճառաբանութեամբ, թէ այսօրւայ թուրք ժողովուրդը կապ չի ունեցել Ցեղասպանութեան հետ, հետեւաբար՝ Ցեղասպանութիւնից բաւականին յետոյ հազիւ ձեռքբերւած գումարով գնւած հողը լքելու կամ միւս վնասների համար ուղղակի կամ անուղղակի կերպով փոխհատուցում վճարելու պահանջը բոլորովին էլ արդարացի չէ:
Այստեղ պէտք է անդրադառնալ երեք հանգամանքի: Առաջինը՝ ներկայ Թուրքիան եւ բազմաթիւ իսլամներ (թուրք եւ քուրդ...) շարունակում են Ցեղասպանութեան ընթացքում բռնազաւթւած հողից, առեւտրական գործարքներից եւ այլ գոյքից շահոյթ ստանալ եւ Ցեղասպանութիւնից մեծ նիւթական եկամուտներ ձեռք բերել: Դրանք այն բաներն են, որոնց, Ցեղասպանութիւնից բացի՝ այլ պատճառով չէին կարող տէր լինել, հետեւաբար՝ այսօր անգամ չի կարելի ասել, թէ նրանք դրանց իրաւացի տէրերն են: Երկրորդը՝ եթէ անգամ առաջինն ընդունւի կամ եթէ, օրինակ, մի անձ ապացուցի, որ Ցեղասպանութիւնից հաւանական շահոյթ չի ունեցել, այնուամենայնիւ, էական եւ անհրաժեշտ է այս իրադրութիւնը վերլուծել: Եթէ որեւէ մէկը վեր է կենում եւ պնդում, որ փոխհատուցում վճարելը մերօրեայ թուրքերի առումով չի կարող արդարացի լինել, ապա այդ անարդարութեան պատճառը ոչ թէ հայերն են, այլ՝ այսօր առկայ վիճակն ստեղծած Ցեղասպանութեան ոճրագործները: Ներկայ թուրքերին եւ քրդերին... այս վիճակին հասցրածները հէնց իրենց պապերն են: Աւելի՛ն՝ Ցեղասպանութեան բեռան հիմնական ծանրութիւնը հայերն են կրել եւ շարունակում են տանել: Անցեալն այս բեռն անարդար կերպով բեռնում է նաեւ տւեալ խնդրի հետ ընդհանրապէս չառնչւած հայերին: Եթէ անգամ Թուրքիան փոխհատուցման ամենակատարեալ փաթեթը ներկայացնի, ներկայ թուրքերը ստանձնած կը լինեն ներկայ հայերի կրած բեռան մի փոքր մասը միայն: Երրորդը՝ պէտք չէ մոռացւի, որ «քաղաքակիրթ» աշխարհում «նացիական» են անւանում նրանց, ովքեր ասում են, թէ աշխարհ ուշ գալը ազատում է հաւաքական պատասխանատւութիւնից:
Այս հարցում մեզ միակ յուսադրողն այն է, որ մարդկութեան պատւին հակառակ եղող այնպիսի յանցագործութիւնների համար տրւող փոխհատուցումը, ինչպիսիք են՝ ցեղասպանութիւնը, գաղութարարութիւնը, ստրկութիւնը, զանգւածային բռնութիւնը, վատ վերաբերմունքը, 21-րդ դարի ամենաէական համաշխարհային քաղաքական խնդիրներից մէկը լինելով հանդերձ, կարող է դառնալ այս հարիւրամեակի շատ կարեւոր քաղաքական ուժերից մէկը լինելու յատկանիշը կրող բարելաւող արդարութեան ուժը: Համաշխարհային արդարութեան պահանջը եւ փոխհատուցման շարժումը ներկայ հասարակական, քաղաքական, տնտեսական առաջընթացի եւ արդարութեան գաղափարներին նոր տեսլական հաղորդող անկիւնաքարն են: Հայերի փոխհատուցում ստանալուն ուղղւած ջանքերը եւս սոյն համաշխարհային արդարութեան շարժման մի մասը պէտք է համարւեն:

Թարգմանեց
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
«Ակունք»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։