Հա

Քաղաքական

27/08/2013 - 13:10

«Միջազգային ներում».- «Ադրբեջանում կան առնւազն 14 քաղբանտարկեալներ»

AI-ի յայտարարութիւնում նշւած է, որ Ադրբեջանի նախագահական ընտրութիւնները մեկնարկում են երկրում առնւազն 14 քաղբանտարկեալների առկայութեան պարագայում: AI-ն Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է ուղղել անյապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին ու իրաւապաշտպաններին: AI-ն նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում վատթարանում է մարդու իրաւունքների շուրջ տիրող իրավիճակը: 

«168.am» - «haqqin.az» պորտալի (կայքէջ) փոխանցմամբ՝ «Amnesty International» (Միջազգային ներում AI) միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնը հանդէս է եկել Ադրբեջանի վերաբերեալ հերթական յայտարարութեամբ: Այս մասին յայտնել է «Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական բիւրօն:
AI-ի յայտարարութիւնում նշւած է, որ Ադրբեջանի նախագահական ընտրութիւնները մեկնարկում են երկրում առնւազն 14 քաղբանտարկեալների առկայութեան պարագայում: AI-ն Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է ուղղել անյապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին ու իրաւապաշտպաններին: AI-ն նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում վատթարանում է մարդու իրաւունքների շուրջ տիրող իրավիճակը: Յայտարարութեան մէջ նշւած է, որ Ադրբեջանի իշխանութիւնները վերջին շրջանում յատուկ ուշադրութիւն են ցուցաբերում երիտասարդ ակտիւիստների նկատմամբ, որոնք սոցցանցերում կոչեր են անում ապահովել խօսքի ազատութիւնն ու իրականացնել ժողովրդավարական ընտրութիւններ:
Յիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրութիւնները կայանալու են հոկտեմբերի 9-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։