Հա

Քաղաքական

27/08/2013 - 13:30

Թուրքական մամուլ.- «Ադրբեջանում տրւել է «Թուրանի բանակ» նախագծի մեկնարկը»

Թուրքական «Internet ajans» լրատւական պորտալի փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է թուրքական միացեալ բանակի (Թուրանի բանակ) ստեղծման առաջին փուլը, որում ներգրաււած են թուրքական չորս երկրներ՝ Թուրքիա, Ադրբեջան, Կիրգիզստան, Մոնղոլիա: Նշւել է, որ Թուրանի բանակը լինելու է ՆԱՏՕ-ի նման կառոյց եւ կը գործի թուրքական պետութիւններին սպառնացող արտաքին ուժերի դէմ:

«168.am» - Թուրքական «Internet ajans» լրատւական պորտալի փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է թուրքական միացեալ բանակի (Թուրանի բանակ) ստեղծման առաջին փուլը, որում ներգրաււած են թուրքական չորս երկրներ՝ Թուրքիա, Ադրբեջան, Կիրգիզստան, Մոնղոլիա: Նշւել է, որ Թուրանի բանակը լինելու է ՆԱՏՕ-ի նման կառոյց եւ կը գործի թուրքական պետութիւններին սպառնացող արտաքին ուժերի դէմ: Նրա գործառոյթների թւում կը լինեն նաեւ «մուսուլմանական երկրների անվտանգութեան եւ աշխարհում խաղաղութեան ապահովումը»: Թուրանի բանակի նախագիծն ընդգրկում է բազում ոլորտներ՝ ժամանակակից զէնքի՝ մեծ հեռահարութեամբ հրթիռների, մարտական ինքնաթիռների, ռազմանաւերի, ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքերի արտադրութիւն, հակահրթիռային վահանի ստեղծում: Թուրանի բանակի առաջին նախագահութիւնը մինչեւ 2014 թւականի աւարտը տրւել է Թուրքիային՝ որպէս այդ երկրներից ամենամեծ բանակն ունեցող երկիր: Թուրքիայից յետոյ նախագահութիւնը ստանձնելու է Կիրգիզստանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։