Հա

Քաղաքական

27/08/2013 - 15:00

Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է ուղղել ուժային ճնշում չգործադրել Սիրիայի դէմ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը հեռախօսով Սիրիական հարցն է քննարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերիի հետ,- գրել է «geta.ru»-ն: «ria.ru»-ի տեղեկութիւններով՝ նա իր ամերիկացի գործընկերոջն ասել է, որ Ռուսաստանը խորապէս մտահոգւած է ամերիկեան բանակի Սիրիայի հակամարտութեանը միջամտելու պատրաստակամութիւնից:

«mardik.am» - Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը հեռախօսով Սիրիական հարցն է քննարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերիի հետ,- գրել է «geta.ru»-ն:
«ria.ru»-ի տեղեկութիւններով՝ նա իր ամերիկացի գործընկերոջն ասել է, որ Ռուսաստանը խորապէս մտահոգւած է ամերիկեան բանակի Սիրիայի հակամարտութեանը միջամտելու պատրաստակամութիւնից:
Բացի այդ՝ նա ԱՄՆ-ին կոչ է ուղղել ուժային ճնշում չգործադրել, քանի որ, նրա ասութեամբ, ապացուցւած չէ Ասադի ռեժիմի մասնակցութիւնը տեղի ունեցած քիմիական յարձակմանը, որի հետեւանքով, ըստ տարբեր գնահատականների, աւելի քան 1.000 հոգի են զոհւել:
Լաւրովը նաեւ յայտարարել է, որ ուժային տարբերակը կարող է ողջ Մերձաւոր Արեւելքի համար լուրջ հետեւանքներ ունենալ:
Հաղորդւել է, որ զրոյցը տեղի է ունեցել Լաւրովի նախաձեռնութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։