Հա

Քաղաքական

27/08/2013 - 15:05

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնականը շեշտել է Իրանի ազդեցիկ դերը՝ տարածաշրջանի իրադարձութիւնների նկատմամբ

Հանդիպման ընթացքում Ֆելթմանը խօսելով տարածաշրջանի իրադարձութիւնների նկատմամբ Իրանի ազդեցիկ դերի ու դիրքի մասին՝ յոյս է յայտնել, որ Իրանի ու ՄԱԿ-ի համագործակցութեան ընդլայնումը տարբեր բնագաւառներում կը յանգեցնի տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան ամրապնդմանը, ահաբեկչութեան եւ թմրանիւթերի դէմ պայքարին, նաեւ ուսման, առողջապահութեան եւ բուժման հարցերի զարգացմանը:

«Մեհր» լրատւական գործակալութեան համաձայն՝ պաշտօնական այցով Թեհրան ժամանած ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը երէկ հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ:
Հանդիպման ընթացքում Ֆելթմանը խօսելով տարածաշրջանի իրադարձութիւնների նկատմամբ Իրանի ազդեցիկ դերի ու դիրքի մասին՝ յոյս է յայտնել, որ Իրանի ու ՄԱԿ-ի համագործակցութեան ընդլայնումը տարբեր բնագաւառներում կը յանգեցնի տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան ամրապնդմանը, ահաբեկչութեան եւ թմրանիւթերի դէմ պայքարին, նաեւ ուսման, առողջապահութեան եւ բուժման հարցերի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարն ընդգծել է Սիրիայի հակամարտութեան կարգաւորման համար քաղաքական ելքերի հետապնդման անհրաժեշտութիւնը եւ ցանկացել է ՄԱԿ-ի հովանաւորութիւնը՝ ճգնաժամի խաղաղ կարգաւորման գործընթացում կարեւոր երկրների ներգրաււածութեան հարցով:
Կողմերը նաեւ մտքերի փոխանակում են կատարել տարածաշրջանային ու միջազգային կարեւորագոյն հարցերի՝ Սիրիայի, Լիբանանի եւ Եգիպտոսի իրադարձութիւնների վերաբերեալ:
Իրանի արտգործնախարարը մտահոգութիւն յայտնելով տարածաշրջանում զարգացող իրադարձութիւնների եւ բրտութիւնների ու ծայրայեղական մօտեցումների տարածման կապակցութեամբ՝ շեշտել է. «Ծայրայեղականութեան ընդլայնումը չի սահմանափակւելու տարածաշրջանի սահմաններում եւ հետեւանքները ի յայտ կը գան աշխարհի այլ երկրներում եւ Արեւմուտքում»:
Դոկտ. Զարիֆը կրկին ընդգծեց, որ Սիրիայի ճգնաժամի կարգաւորման միակ ելքը քաղաքական տարբերակն է եւ Իրանի պատրաստակամութիւնը յայտնեց այդ քաղաքական գործընթացի հարցով ՄԱԿ-ի հետ համագործակցելու համար: Նա շեշտեց, որ Իրանը կատարելապէս դէմ է քիմիական զէնքի կիրառմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։