Հա

Քաղաքական

12/08/2013 - 10:51

Քերին յայտարարել է, որ Վառլիքն առաջնակարգ դիւանագէտ է. «Ես վստահ եմ, որ նա զգալի աշխատանք կը կատարի այդ կարեւոր պաշտօնում: ԱՄՆ-ը նախկինի նման ամուր հաւատարիմ է նրան, որ կողմերին օգնի հասնել Ղարաբաղեան հակամարտութեան երկարաժամկէտ ու խաղաղ կարգաւորմանը»:

«168.am» - Ադրբեջանական «Թրենդ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերին օրերս յայտարարել է Ջէյմզ Վառլիքին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ նշանակելու մասին: Այս մասին նշւած է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հաղորդագրութիւնում:
Քերին յայտարարել է, որ Վառլիքն առաջնակարգ դիւանագէտ է. «Ես վստահ եմ, որ նա զգալի աշխատանք կը կատարի այդ կարեւոր պաշտօնում: ԱՄՆ-ը նախկինի նման ամուր հաւատարիմ է նրան, որ կողմերին օգնի հասնել Ղարաբաղեան հակամարտութեան երկարաժամկէտ ու խաղաղ կարգաւորմանը»:
Նշւել է, որ Վառլիքն իր նոր գործառոյթների կատարմանը ձեռնամուխ կը լինի սեպտեմբերից: Նախկինում նա աշխատել է որպէս Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ-ի նախագահի յատուկ ներկայացուցչի տեղակալ եւ ԱՄՆ-ի ու Աֆղանստանի միջեւ անվտանգութեան վերաբերեալ երկկողմանի համաձայնագրի կնքման գծով գլխաւոր բանագնաց: 2009-2012 թւականներին էլ Վառլիքը հանդիսացել է Բուլղարիայում ԱՄՆ-ի դեսպան:
Յիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռաբըրտ Բրադտկէն իր առաքելութիւնն աւարտեց նախորդ տարւայ դեկտեմբերին: Դրանից յետոյ՝ 2012 թւականի դեկտեմբերի 21-ին, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակաւոր պաշտօնակատար էր դարձել Եան Քելին: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խոստացել էր, որ նոր համանախագահը կը նշանակւի մէկ տարւայ ընթացքում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։