Հա

Քաղաքական

16/11/2013 - 12:30

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայութիւնը՝ Պուտինի՝ Հայաստան այցի մասին

Տեւական ժամանակ է՝ հայաստանեան լրատւամիջոցները գրում են, թէ ուր որ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Արդէն քանի տարի է՝ Պուտինը գալիս-գալիս ու տեղ չի հասնում: Հիմա էլ ասում են, թէ Պուտինը դեկտեմբերին է ժամանելու: «Հրապարակ» օրաթերթն էլ դեռ Պուտինի այցը պաշտօնապէս չհաստատւած, գրել է, թէ դեկտեմբերին Պուտինից առաջ, Արա Աբրահամեանի գլխաւորութեամբ, շուրջ հինգ հարիւր գործարարներ են ժամանելու Հայաստան: 

Նման այցի մասին խօսք դեռ չի գնում

«yerkir.am» - Տեւական ժամանակ է՝ հայաստանեան լրատւամիջոցները գրում են, թէ ուր որ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Արդէն քանի տարի է՝ Պուտինը գալիս-գալիս ու տեղ չի հասնում: Հիմա էլ ասում են, թէ Պուտինը դեկտեմբերին է ժամանելու: «Հրապարակ» օրաթերթն էլ դեռ Պուտինի այցը պաշտօնապէս չհաստատւած, գրել է, թէ դեկտեմբերին Պուտինից առաջ, Արա Աբրահամեանի գլխաւորութեամբ, շուրջ հինգ հարիւր գործարարներ են ժամանելու Հայաստան: Թերթի տեղեկութիւններով՝ արդէն Հայաստանում է Պուտինի անվտանգութեան աշխատակիցների առաջին խումբը, միւսները կը գան աւելի ուշ:
«yerkir.am»-ը փորձեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթէլեանից պարզել՝ ի վերջոյ, Պուտինի այցը Հայաստան նախատեսւո՞ւմ է, թէ՞ ոչ: Եթէ՝ այո, ապա՝ երբ: Սովորութեան համաձայն՝ Սաղաթէլեանը հեռախօսազանգերին չէր պատասխանում՝ ինչպէս միշտ, խորհրդակցութեան էր: Ստիպւած եղանք զանգահարել Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայութիւն՝ հարցի պատասխանը ստանալու:
«Նման այցի մասին դեռ խօսք չի գնում, եւ որեւէ յստակ տեղեկութիւն դեռ չկայ: Դժւար է ասել՝ ինչ կը լինի դեկտեմբերին, առջեւում դեռ նոյեմբեր կայ (խմբ.-հաւանաբար՝ նկատի ունեն նոյեմբերին Վիլնիւսում կայանալիք Արեւելեան գործընկերութեան անդամ երկրների գագաթաժողովը)»,- «yerkir.am»-ի հարցին ի պատասխան, սիրալիր պատասխանեցին Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայութիւնից:
«yerkir.am»-ի դիտարկմանը, թէ ընդհանրապէս նման այց Հայաստան ծրագրաւորւո՞ւմ է, ասացին, որ երբ պաշտօնական տեղեկութիւն լինի, այն անպայման կը հրապարակւի, իսկ մինչ այդ՝ իրենք իրաւասու չեն որեւէ տեղեկութիւն տրամադրել:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով
    «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։