Երկրի հիւսիս-արեւմտեան շրջանում ահաբեկչական խմբաւորում է յայտնաբերւել եւ չէզոքացւել:
«alikonline.ir» - Երկրի հիւսիս-արեւմտեան շրջանում ահաբեկչական խմբաւորում է յայտնաբերւել եւ չէզոքացւել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ ԻԻՀ անվտանգութեան նախարարութեան հրապարակած հաղորդագրութեանը յղումով:
«Նախարարութեան աշխատակիցների ծաւալած յատուկ գործողութիւնների արդիւնքում վերոնշեալ նահանգներում յայտնաբերւել եւ չէզոքացւել են ահաբեկչական խմբաւորում: Տեղի է ունեցել զինւած բախում, արդիւնքում ահաբեկիչներից երկուսը սպանւել են»:
Նրանց մօտ յայտնաբերւել է մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք եւ պայթուցիկ նիւթեր եւ գաղտնի փաստաթղթեր:
Յայտնաբերւած փաստաթղթերը վկայում են Իրանում ահաբեկչութեան փլան մշակելու Արաբական երկրների աջակցութեան մասին: Բացի այդ պարզւել է, որ խումբը Քերմանշահ նահանգում ահաբեկչական մի քանի գործողութիւններ էր նախապատրաստում»,- ասւած է հրապարակւած հաղորդագրութեան մէջ: