Հա

Քաղաքական

01/09/2013 - 14:10

Ռաֆսանջանի.- «ԱՄՆ-ի արկածախնդրութիւնների նկատմամբ պէտք է խելամիտ ու զգօն լինել»

Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին, ընդգծելով տարածաշրջանում Սիրիայի ռազմավարական դերի անհրժեշտութիւնը՝ Իսրայէլին դիմակայելու առումով, ասել է. «Իրանը շատ խելամիտ ու զգօն մօտեցում պէտք է դրսեւորի ԱՄՆ-ի արկածախնդրութիւնների նկատմամբ, որը սեւ ամպի նման կուտակւել է տարածաշրջանի երկնակամարի վրայ»:

Լրատւական ցանց - Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին, ընդգծելով տարածաշրջանում Սիրիայի ռազմավարական դերի անհրժեշտութիւնը՝ Իսրայէլին դիմակայելու առումով, ասել է. «Իրանը շատ խելամիտ ու զգօն մօտեցում պէտք է դրսեւորի ԱՄՆ-ի արկածախնդրութիւնների նկատմամբ, որը սեւ ամպի նման կուտակւել է տարածաշրջանի երկնակամարի վրայ»:
Նա այս մասին յայտարարել է երէկ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի նիստում, ուր քննարկւում էին դիմադրողական տնտեսութեան եւ տնտեսական սխրագործութեան ընդհանուր քաղաքականութիւնները:
Նիստի սկզբում, ուր քննարկւեց տարածաշրջանի զգայուն իրավիճակը եւ ի մասնաւորի Սիրիայի հակամարտութիւնը հանր. նախագահ դոկտ. Ռոհանին վերլուծական ներկայացրեց Սիրիայի ճգնաժամային վիճակի, այդ երկրի դէմ ներքին ակտիւութիւնների ու արտաքին սպառնալիքների մասին եւ նման իրադարձութիւնների խնդրով Իրանի սկզբունքային դիրքորոշումների վերաբերեալ:
Նիստի ընթացքում Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին խօսելով Սիրիայի դէմ յարձակման համար ԱՄՆ-ի նախապատրաստական քայլերի մասին՝ ասել է. «Թւում է, թէ տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւնների թիրախը ոչ միայն Սիրիան, այլեւ՝ ընդհանուր Միջին Արեւելքն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։