Print this page
02/01/2021 - 12:20

«Կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկումը ժամանակից աւելի շուտ մեկուսացւեց». Նախագահ Ռոհանի

Կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկումը կանխատեսւած ժամանակից աւելի շուտ մեկուսացւեց: Այս մասին այսօր՝ յունւարի 2-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ նոր բռնկումը՝ չէզոքացւեց հակահամաճարակային արդիւնաւէտ միջոցառումների կիրառմամբ:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկումը կանխատեսւած ժամանակից աւելի շուտ մեկուսացւեց: Այս մասին այսօր՝ յունւարի 2-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ նոր բռնկումը՝ չէզոքացւեց հակահամաճարակային արդիւնաւէտ միջոցառումների կիրառմամբ. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկման վտանգի կառավարման գործընթացին անդրադառնալով, դոկտ. Ռոհանին նշել է, որ ժողովրդի աջակցութեան շնորհիւ, մասնաւորապէս՝ գեներալ Սոլէյմանիի մահւան տարելիցի միջոցառումներին՝ պահպանւում է համավարակի տարծման կառավարման բոլոր ծրագրերը:

«Համավարակի բռնկման իրողութիւնով պայմանաւորւած գեներալ Սոլէյմանիի յիշատակի միջոցառումների կարգն իրականացւում է սահմանափակումներով»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այդ հարցում ժողովրդը ցուցաբերում է բարձր գիտակցութիւն:

Նա նաեւ ընդգծել է, որ սահմանափակումները կիրառւում է կորոնավիրուսային իրավիճակի թելադրանքով, եւ հակառակ իր կամքին:

4 նահանգներից բացի, ըստ Նախագահ Ռոհանիի՝ Հանրապետութեան գրեթէ ամբողջ տարածքը գտնւում է կորոնավիրուսային ցածր ռիսկայնութիւն ներկայացնող դեղին եւ նարնջագոյն գօտիներում:

Նկատելով, որ համավարակի կառավարման գործընթացը եւ դրա հետեւանքով կիրառւած սահմափակումները լուրջ մարտահրաւէր է պետութեան, մասնաւորապէս՝ տնտեսական եւ առողջապահական ոլորտների համար, Նախագահ Ռոհանին՝ ժողովրդին յորդորել է շարունակել պահպանել հիգիենայի եւ սոցիալական հեռաւորութեան պահպանման կանոններն, ինչը նրա համոզմամբ՝ կարող է նպաստել համավարակի չէզոքացմանը:

Յարակից լուրեր