Հա

Քաղաքական

07/09/2013 - 13:30

Զարիֆի թուիթերեան շնորհաւորանքից՝ մինչեւ Օբամայի նամակի մասին հարցին պատասխանը

Ամէն բան սկսւեց Զարիֆի թուիթով (պատգամով) եբրայական Նոր տարւայ առիթով շնորհաւորանքի երկտողի ի յայտ գալուց յետոյ, որը չմնաց անարձագանգ: ԱՄՆ-ի սենատի նախկին խօսնակ Նանսի Փելոսիի դստեր՝ Ստեֆանի Փելոսիի պատասխան երկտողից յետոյ, որով նա ասել է, որ ամէն բան աւելի քաղցր կը լինէր, եթէ դուք չժխտէիք Հոլոկոստը..., նախարարը պատասխանել է. «Իրանը երբեք չի ժխտել Հոլոկոստի իրականութիւնը եւ, նա, ով ժխտում էր Հոլոկոստը, արդէն գնացել է:

«ԱԼԻՔ», Ա. Իսաղուլեան - Իրանի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի թուիթերեան էջը հինգշաբթի օրը ամենադիտւածների շարքում յայտնւեց:
Ամէն բան սկսւեց Զարիֆի թուիթով (պատգամով) եբրայական Նոր տարւայ առիթով շնորհաւորանքի երկտողի ի յայտ գալուց յետոյ, որը չմնաց անարձագանգ: ԱՄՆ-ի սենատի նախկին խօսնակ Նանսի Փելոսիի դստեր՝ Ստեֆանի Փելոսիի պատասխան երկտողից յետոյ, որով նա ասել է, որ ամէն բան աւելի քաղցր կը լինէր, եթէ դուք չժխտէիք Հոլոկոստը..., նախարարը պատասխանել է. «Իրանը երբեք չի ժխտել Հոլոկոստի իրականութիւնը եւ, նա, ով ժխտում էր Հոլոկոստը, արդէն գնացել է:
Շնորհաւոր Նոր տարի «Rosh. Hashanah»: Յատկանշական է, որ Նանսի Փելոսին թէեւ այժմ սենատի խօսնակը չէ, սակայն սենատում ներկայացնում է Կալիֆորնիա նահանգը, եւ գլխաւորում է դեմոկրատների ֆրակցիան: Թեման շարունակելով՝ նշենք նաեւ, որ համաձայն «Մեհր» լրատւական գործակալութեան՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նախագահին ուղղւած Օբամայի նամակի բովանդակութեան մասին հարցին պատասխանելով՝ յայտնել է. «Հնարաւոր է, որ բանաւոր ու գրաւոր պատգամներ փոխանակւած լինեն: Այդ միջից այն պատգամները, որոնք հրապարակայնօրէն են հասցէագրւել, նոյն կերպ էլ արձագանգւել են: Շարունակելով թեման՝ նա աւելացրել է, որ տարբեր հանդիպումներին մասնակցած պատւիրակութիւնների կողմից ընկալւած բոլոր հնարաւոր պատգամները արժանանում են համապատասխան արձագանգների»:
Նա նշել է նաեւ, որ կարեւորը ոչ թէ ընկալումներն ու դրանցով փոխանակւող պատգամների միջոցներն են, այլ Իրանին դէմ գնալու տրամաբանութեան մէջ փոփոխութեան կամքն է, որը կարող է փոխել իրավիճակը: Զարիֆը Օբամայի նամակի բովանդակութեան մասին հարցին ի պատասխան նշելով, որ դիւանագիտութիւնը տարբեր ոլորտներում աշխատելու հնարաւորութիւն եւ բանականութիւն է պահանջում, ասաց. «Ոլորտներից կարեւորագոյնը հաղորդակցութեան եւ մամուլի ասպարէզն է: Ժողովրդավար հասարակութիւններում հասարակական կեանքի կարեւորագոյն երաշխիքներից մէկը հէնց չորրորդ իշխանութիւնն է, եւ բնական է, որ մենք պատասխանատուներս պարտաւորւում ենք թափանցիկ գործելաոճ ծաւալել: Դիւանագիտութեան ասպարէզներում կան նաեւ չբարձրաձայնւող նշաններ, որոնք չեն բացայայտում, այլապէս՝ մեր իմացած դիւանագիտութիւնը կիրականացւէր մամուլի էջերի միջոցով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։