Print this page
14/09/2021 - 10:20

«Իրանը հետամուտ կը լինի Հայաստանի հետ առեւտրի դիւրացմանը». ՀՀ-ում Իրանի դեսպանութիւն

Ադրբեջանի կողմից Որոտանի հատւածում իրանական պետհամարանիշներով մեքենաների տեղաշարժի սահմանափակման փաստի վերաբերեալ «Լուրեր»-ը մեկնաբանութիւն էր խնդրել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատնից:

«alikonline.ir» - Ադրբեջանի կողմից Որոտանի հատւածում իրանական պետհամարանիշներով մեքենաների տեղաշարժի սահմանափակման փաստի վերաբերեալ «Լուրեր»-ը մեկնաբանութիւն էր խնդրել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատնից:

Ուղարկւած պատասխանի մէջ նշւում է. «Ինչպէս բազմիցս յայտարարւել է, Իրանի համար հարեւանների հետ յարաբերութիւններն առաջնային են: Նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի կառավարութիւնում հարեւանների հետ յարաբերութիւններն արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից են: Հետեւաբար, Թեհրանն ընդլայնելու է յարաբերութիւնները բոլոր հարեւան երկրների հետ՝ հաւասարակշռւած, բայց գերակայ առաջնահերթութեամբ: Իրանը փորձում է իր կարողութիւններն օգտագործել բոլոր հարեւանների մասնակցութեամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղութեան եւ կայունութեան համար: Ըստ այդմ՝ օրակարգային է յատկապէս բարեկամ Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացումը եւ ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ուշադիր հետեւում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին եւ, մասնաւորապէս, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղեւորւող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Իրանը հետամուտ կը լինի հարեւան երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ առեւտրի դիւրացման տարբեր եղանակների»:

 

Յարակից լուրեր