Հա

Քաղաքական

29/12/2013 - 11:50

Վախճանւեց լեգենդար զինագործ Կալաշնիկովը

Դեկտ. 23-ին, 95 տարեկանում վախճանւել է լեգենդար զինագործ Միխայիլ Կալաշնիկովը,- հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալութիւնը: Նոյեմբերի 17-ին նա հոսպիտալացւել էր ստամոքսային խնդիրների պատճառով:
Միխայիլ Կալաշնիկովն աւտոմատացւած հրաձգային զէնքի հեղինակն ու կոնստրուկտորն է: Նրա հանրայայտ «Կալաշնիկով»-ը աւելի քան կէս դար համարւում է անգերազանցելի ողջ աշխարհում: 

«168.am» - Դեկտ. 23-ին, 95 տարեկանում վախճանւել է լեգենդար զինագործ Միխայիլ Կալաշնիկովը,- հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալութիւնը: Նոյեմբերի 17-ին նա հոսպիտալացւել էր ստամոքսային խնդիրների պատճառով:
Միխայիլ Կալաշնիկովն աւտոմատացւած հրաձգային զէնքի հեղինակն ու կոնստրուկտորն է: Նրա հանրայայտ «Կալաշնիկով»-ը աւելի քան կէս դար համարւում է անգերազանցելի ողջ աշխարհում: «Ես առաջինը կը սեղմեմ նրա ձեռքը, ով աւտոմատն աւելի լաւը կը դարձնի». նրա այս խօսքը, որն ասւել է աւելի քան 30 տարի առաջ, թեւաւոր է դարձել: Իր հանրայայտ աւտոմատը նա նախագծել եւ ներկայացրել է 1947 թ.-ին: Ներկայում «Կալաշնիկով» է օգտագործւում աշխարհի աւելի քան 100 երկրների պաշտպանական գերատեսչութիւնների կողմից: «Կալաշնիկով»-ը ներառւել է 20-րդ դարի լաւագոյն յայտնագործութիւնների շարքում:

Յարակից լուրեր

  • «Կալաշնիկով»-ը ցուցադրել է AK-47 ինքնաձիգի ամենահին պահպանւած նմուշներից մէկը
    «Կալաշնիկով»-ը ցուցադրել է AK-47 ինքնաձիգի ամենահին պահպանւած նմուշներից մէկը

    «Կալաշնիկով» ընկերութիւնն առաջին անգամ ցոյց է տւել հանրայայտ AK-47 ինքնաձիգի ամենահին տարբերակներից մէկը, որը հասել է մինչեւ մեր օրերը։

  • Կալաշնիկովը մահից առաջ ապաշխարել է նամակով
    Կալաշնիկովը մահից առաջ ապաշխարել է նամակով

    AK-47 ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը կեանքի վերջին տարում ապաշխարող նամակ է գրել պատրիարք Կիրիլին,- գրել է BBC-ի ռուսական ծառայութիւնը:
    «Իմ հոգու ցաւն անտանելի է, միեւնոյն անլուծելի հարցը. քանի որ ինքնաձիգը մարդկանց կեանքեր է խլում, ուրեմն ես էլ՝ Միխայիլ Կալաշնիկովս, 93 տարեկան, գիւղացու որդի, քրիստոնեայ եւ իր հաւատքով ուղղափառ, մեղաւոր եմ մարդկանց մահւան մէջ, թէկուզ անգամ թշնամու»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։