MENU
2010 թւին, Երեւանի Պետական համալսարանի հրատարակչութեան կողմից, լոյս է տեսել, Արման Եղիազարեանի հեղինակութեամբ, «Արաբական Խալիֆայութեան Արմինիա Վարչական Շրջանը» 186 էջից բաղկացած, պատմա-աշխարհագրական արժէքաւոր գիրքը:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը յիշեցրել է, որ չկայ ուրանի հարաստացման Իրանի իրաւունքը սահմանափակող օրինական որեւէ արգելք:
Մեծ Պահքի վերջին կիրակին կոչւում է Ծաղկազարդ, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը: Օրւայ առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հանդիսաւոր ս. պատարագ:
Մարդկութեան Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի իւրօրինակ ու անչափելի խոնարհութեան ու հեզութեան տօնի՝ Ծաղկազարդի առիթով, Ատրպատականի հայոց թեմում տեղի ունեցած եկեղեցական արարողութիւնները իւրայատուկ խանդավառութեամբ լցրեցին հոգիները, մասնակից բոլոր հաւատացեալների, թեմի տարբեր շրջաններում:
Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը երէկ ապրիլի 14-ի առաւօտեան, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատնում պաշտօնապէս գերեզմանատան վարչութեանը յանձնեց միութեան կողմից նւիրւած դիակառքը, որը ապահովւել է միութեան ջանքերով:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին արտօնել է Ազգային զարգացման հիմնադրամից միջոցներ յատկացնել ջրհեղեի հետեւանքների վերացման եւ վնասների հատուցման համար:
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արօն «Twitter»-ի իր միկրոբլոգից հեռացրել է Իրանի՝ ուրանի հարստցաման իրաւունքի մասին վիճայարոյց գրառումը:
Սիրիայի պատկան մարմինների հետ երկարատեւ աշխատանքից յետոյ երկրի խորհրդարանի հայ պատգամաւոր, ցեղասպանագէտ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսեանի նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան թեման ներառւել է Սիրիայի դպրոցների պատմութեան դասագրքերում։