MENU
Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։
Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։
Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ երիտասարդը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:
Երէկ` 18 օր տեւած հաշւարկներից եւ քննարկումներից յետոյ, քաղաքապետի մանդատը ստացած Էքրեմ Իմամօղլուն հանրահաւաքի ժամանակ շնորհակալութիւն է յայտնել իրեն աջակցած Ստամբուլի բնակիչներին, այդ թւում` հայերին:
Երկուշաբթի, 15 ապրիլը եղաւ այն օրը, երբ ամբողջ աշխարհը լացաւ: Արդարեւ, այդ գիշեր ահաւոր հրդեհ մը կլանեց Փարիզի ամէնէն հռչակաւոր ու հրաշալի կառոյցներէն մէկը` Նոթր Տամ եկեղեցին, որուն կառուցումը տեւած էր 200 տարի: Զանգուածային լրատուամիջոցներու կողմէ ուղղակիօրէն սփռուող աղէտը խոցեց մեր սրտերը:
Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլեանն Ապրիլի 24-ին Սիդնէյում ելոյթ կունենայ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած յիշատակի երեկոյի ընթացքում:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ներկայութեամբ, այսօր՝ առաւօտեան մեկնարկել է Բանակի օրւան նւիրւած զինւորական շքերթը:
Այսօր՝ ապրիլի 18-ին, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարանի տարածքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ երկրի ԶՈՒ-ի բարձրաստիճան հրամանատարակազմի ներկայութեամբ տեղի է ունեցել Բանակի օրաւայ առիթով զօրահանդէսը:
Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը: