MENU
Ի հեճուկս Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի եւ միւս պաշտօնական թէ՛ անպաշտօն շրջանակների ժխտողական (իսկ այս տարի նաեւ՝ սպառնական) կեցւածքների, աշխարհասփիւռ հայութիւնը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների 104-րդ տարելիցը…
Թեհրանի հայոց թեմում, Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով գլխաւոր միջոցառումների շրջագծում, ապրիլի 23-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յուշահամալիրի մօտ տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն, ժողովրդական ծաղիկների մատուցում եւ երիտասարդական համահաւաք:
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ յայտարարութիւնը, որում 1915 թ. դէպքերն անւանել է «Մեծ Եղեռն»:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը (HDP-ԺՀԿ) Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի կապակցութեամբ գրաւոր յայտարարութիւն է տարածել:
Իրանը չի ձգտում հակադրւել ԱՄՆ-ի հետ, բայց ինքն իրեն պաշտպանելու է: Այս մասին Նիւ Եօրքում, «Reuters» գործակալութեան հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Իրանի պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին, երէկ՝ ապրիլի 24-ին Մոսկւայում հանդիպել է Ռուսաստանի եւ Չինաստանի պաշտպանութեան նախարարներ, Սերգէյ Շոյգուի եւ Վէյ Ֆենգհէի հետ:
Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:
Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ի յիշատակ բիւրաւոր Սուրբ նահատակների, ապա վանքի շրջափակում կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը՝ ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցների ու միութիւնների մասնակցութեամբ։