MENU
Հինգշաբթի` ապրիլի 25-ին, Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութիւնը, կազմակերպել էր «Ծաղկահաւաք» միջոցառում: Այս մասին տեղեկացնում է կազմակերպութեան Հանրութեան հետ կապի գրասենեակը:
Ապրիլի 26-ը Թեհրանի հայ համայնքի եւ ի մասնաւորի Զէյթուն քաղաքամասի համար նշանաւորւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահի պաշտօնական բացման հանդիսութեամբ:
Թերեւս երկու կարծիք լինել չի կարող այն հարցում, որ ներկայում տնտեսական պատժամիջոցները դարձել են միջազգային յարաբերութիւնների անբաժանելի բաղադրիչը։ Տեսականօրէն, տնտեսական պատժամիջոցները կարեւորագոյն գործիք են միջազգային յարաբերութիւններում կայունութեան ու անվտանգութեան ապահովման համար։ Մեր պատկերացմամբ` գործնականում տնտեսական պատժամիջոցներն, ըստ էութեան, ունեն հումանիտար առաքելութիւն։
Այսօր Հայաստանի, Մասիսի, մօր, սիրոյ մեծ գովերգու, հայ գրականութեան գագաթներից մէկի՝ Յովհաննէս Շիրազի ծննդեան օրն է: Հայոց վշտի մեծ քնարերգուն դարձաւ 104 տարեկան: Նրա մասին Աւետիք Իսահակեանն ասել է. «Յովհաննէս Շիրազը հայ ժողովրդի վշտի դարաւոր մառախուղից ծագած աստղն է»:
Այսօր՝ ապրիլի 27-ին, Սպահանում տեղի կունենայ իրանահայ ճանաչւած կինոքննադատ եւ ռեժիսոր, Զաւէն Ղուկասեանի յիշատակին նւիրւած ռեժիսոր Զահրա Նիազիի նկարահանած «Չեշմէ-է Զաւէն» (Զաւէնի աղբիւրը) փաստավաւերագրական կինոյի շնորհանդէսը:
Ուրբաթ, 26 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում յաւարտ ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, իրանահայ արձանագործ, քանդակագործ եւ արւեստագէտ՝ Լիլիթ Տէրեանի հոգու խաղաղութեան համար։
«168 ժամ» թերթն իր այսօրւայ համարում գրում է «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պէտք է ունենայ բարձրագոյն կրթութիւն, մասնագիտական 3 տարւայ ստաժ (աշխատանքային փորձ-ԽՄԲ.) եւ 3 լեզուների իմացութիւն»,- այս մասին ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշէնքում Տնտեսագիտութեան եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախօսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը յայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու յիշեց մի քանի օր առաջ իր ֆէյսբուքեան ասուլիսին քաղաքացիներից մէկի հարցը:
ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորման մասին ժամանակաւոր համաձայնագիրը վաւերացնելու մասին օրէնքի նախագիծը։