MENU
Իրանն ու Իրաքը կընդլայնեն ահաբեկչութեան, մաքսանենգութեան եւ նարկոբիզնեսի դէմ սահմանային համագործակցութիւնը: Այս մասին Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Հաշւի առնելով Քարխէ ջրամբարից թողարկւող ջրի ծաւալները եւ Քարխէ գետի վարարման հնարաւորութիւնը, անհրաժեշտ է անյապաղ էւակուացնել Սուսանգերդ, Համիդիէ, Ռաֆի, Քութ Սէյէդ Նաիմ, Աբու Հոմէյզէ եւ Բոստան քաղաքների եւ շրջակայ գիւղերի բնակչութեանը: Այս մասին յայտարարել է խուզեստանի նահանգապետ Ղոլամռեզա Շարիաթին:
Հայաստանի ու Պակիստանի միջեւ յարաբերութիւնները միջնորդաւորւած բնոյթ ունեն՝ երրորդ երկրի կամ երկրների միջոցով։ Ընդհանրապէս, գործնականում այնքան էլ տեղին չէ խօսել երկու երկրների միջեւ փոխյարաբերութիւնների մասին, քանի որ յարաբերութիւններ, որպէս այդպիսին, գոյութիւն չունեն։ Միւս կողմից` թերեւս չենք սխալւի, եթէ ասենք, որ քաղաքական կամ այլ հարթութեան շփումների բացակայութիւնը նոյնպէս փոխյարաբերութիւն է։
Ուրախութեամբ տեղեկացանք, որ Այլին Մելիքեանը նշանակւել է Իրանի բասկետբոլի կանանց հաւաքականի տեխնիկական տնօրէնի պաշտօնում:
Յայտնի ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակւած յօդւածում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովի` երէկ արած յայտարարութեանը, թէ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանի հետ յաջորդ հանդիպմանը հնարաւոր է մասնակցի նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ինչ-որ բան ակնյայտօրէն այն չէ։ Վարչապետն աշխատելու փոխարէն՝ բանաստեղծութիւններ է գրում, բանաստեղծութիւններից բացի, գրում է նաեւ ցուցումներ՝ սեփական ազգականներից մէկի դէմ քրէական գործ հարուցելու համար։ Նպատակն ակնյայտ է՝ հերթական «կադրն» ապահովել իր կողմից բեմադրւող գլոբալ շոուի համար։
Օրերս ԱՄՆ նախագահ Թրամփը յայտարարեց, որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում ճանաչել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայէլ պետութեան սուվերենութիւնը։ Չյապաղեց Իսրայէլի վարչապետ Նեթանեահուի արձագանգը. նա ֆէյսբուքեան իր բլոգում շնորհակալութիւն յայտնեց Թրամփին նման որոշման համար։
«Շահումեանի շրջան կատարած այս ճանաչողական այցի ընթացքում եղել եմ շրջանի Նոր Մանաշիդ, Ծար, Զուար, Հաւսաթաղ, Քարվաճառ համայնքներում, այցելել եմ նաեւ շրջանի մի շարք պատմաճարտարապետական եւ բնական յուշարձաններ»: «Նոր Շահումեան» թերթի թղթակից Թամարա Գրիգորեանի հետ զրոյցում նշեց գործարար կառավարման մասնագէտ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Արթուր Խաչատրեանը:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հրաւէրով, երկօրեայ պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդին: