Հա

Քաղաքական

Items filtered by date: Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գաւրիլոֆն ասում է, որ թրքահպատակ հայերը մեծ ցաւով են լսել սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծւած պատերազմի մասին։ «Հետքի» զրուցակիցը յիշում է, որ պատերազմի օրերին թուրքերը՝ ադրբեջանական դրօշները ձեռքերին, անցնում էին Պոլսի հայկական թաղամասերով։

Published in Սփիւռք

Նապոլի «Սան Պաոլօ» ստադիոնը կանւանափոխւի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգօ Մարադոնայի անունով: Այդ մասին յայտնել է Նապոլի քաղաքապետ Լուիջի Դէ Մադժիստրիսը: 

Published in Մարզական

«Իրանը անպատասխան չի թողնի Պաշտպանութեան նախարարութեան առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար, ականաւոր միջուկային ֆիզիկոս Մոհսէն Ֆախրիզադէի դէմ իրականացւած ահաբեկչութիւնը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին նահատակ Մոհսէն Ֆախրիզադէի թաղման արարողութեան ժամանակ յայտարարել է Պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

Published in Իրան

Երէկ երեկոյեան կապիտուլեացիայի աղէտալի համաձայնագիրը ստորագրած, բայց մինչեւ հիմա վարչապետի պաշտօնը յամառօրէն զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը հանդէս եկաւ հերթական ինքնարդարացման (իսկ իրականում ինքախոստովանական) գրառմամբ։ Նա յայտնեց, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետութեան գործող եւ նախկին ղեկավարները նրան յորդորել են դադարեցնել պատերազմը, որից յետոյ նա այդ հարցով դիմել է ՌԴ նախագահի միջնորդութեանը։ 

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ յայտարարութեան 8-րդ կէտը սահմանում է ռազմագերիների, զոհւածների մարմինների վերադարձի հարցը։ Երկու հարց է առաջանում. ինչո՞ւ այդ դրոյթի հետ կապւած ժամանակացոյց սահմանւած չէ այնպէս, ինչպէս, օրինակ, Ակնայի (Աղդամի), Շահումեանի եւ Քաշաթաղի յանձնման վերաբերեալ։

Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում դիմում է այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ ստիպւած են պաշտպանել Նիկոլ Փաշինեանին։

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինեանը ոչ մի դէպքում չի կարող հաւասարը հաւասարի նման յարաբերւել Իլհամ Ալիեւի հետ։

Կիրակի, 29 նոյեմբերի 2020 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին:

Published in Թեհրան

Դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէին սպանած ահաբեկիչներից նոր հետքեր են յայտանբերւել: Այս մասին յայտարարել է Անվտանգութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութիւնը:

Published in Իրան

Անդրադառնալով դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեան մէջ Իսրայէլի լուրջ դերակատարութեանը, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ այս ահաբեկչական գործողութիւնը վկայում է այն մասին, որ դրա հեղինակները յուսահատութիւնից ելնելով դիմում են ագրեսիւ գործողութիւնների:

Published in Իրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։