MENU
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը 168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս այցին՝ նշեց, որ այն նախեւառաջ միտւած է Արցախեան պատերազմի աւարտից յետոյ իրավիճակին ծանօթանալուն, հասկանալու, թէ ինչպիսի յաւակնութիւններ ունեն կողմերը, ինչպիսի ծրագրեր են տեսնում տարածաշրջանային համատեքստում.
Իրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի շփման որեւէ ցանկութիւն չունի: Այս մասին իտալական La Repubblica օրաթերթի հետ զրոյցում յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին՝ յստակեցնելով, որ այսպէս կոչւած Միջուկային գործարք պլիւս, նոր համաձայնագիր կամ Միջուկային գործարքի վերաբերեալ նոր բանակցութիւնները բացառւած են:
Կորոնավիրուսի հետեւանքով չհոսպիտալացւող բուժառուների թիւը որոշակի աճի միտում է արձանագրում. այս մասին այսօր՝ յունւարի 23-ին, յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսին:
Փորձագէտ, ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մերձաւորարեւելեան տարածաշրջանում վերջին իրադարձութիւններից յետոյ առաջացած իրավիճակին եւ յատկապէս Իրանի շուրջ ընթացող զարգացումներին։
Շուշին, ինչպէս նաեւ բուն Արցախը բուն հայկական են եւ քննարկել, որ Շուշին ադրբեջանական է եղել, դա ոչ մի քննադատութեան չի դիմանում, դա հեռու է պատմական օբիեկտիւութիւնից, հեռու է փաստերի տրամաբանական շարադրանքի մօտեցումներից: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի` Շուշիի հայկական լինել-չլինելու վերաբերեալ յայտարարութեանը:
Երեքշաբթի, 19 յունւարի 2021 թ.-ին Թեհրանի Իսլ. քաղխորհրդի հրաւէրով կենտրոնի ժողովասրահում գումարւեց խորհրդակցական հանդիպում, Դուլաբի գերեզմանատնում քաղաքապետարանի կողմից գործադրւած աշխատանքներից զեկոյց ներկայացնելու նպատակով:
«Մեզանից որեւէ մէկը դէմ չէ արտահերթ ընտրութիւններին։ Ըստ էութեան, արտահերթ ընտրութիւնը մեր պահանջն է եղել»,- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը։
«Հրապարակ»-ը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի յօդւածը․