Հա

Քաղաքական

Items filtered by date: Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2021 14:00

18 նոյեմբերի 2021

Published in PDF

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«Չկրակելու հրամանի մասին.

Առաջին անգամ դրա հետ առեւերեսւել ենք 2018 թւականի Դուշանբէում՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպումից յետոյ, երբ Ալիեւը յայտարարւեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին հրաման իջեցւեց ՉԿՐԱԿԵԼ։

Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիւ քաղաքականութիւնը` հայ ժողովրդի նկատմամբ: Իշխանական այն թէզը, որ Արցախից ազատւելով գալու է խաղաղութեան դարաշրջան, յօդս ցնդեց, մեր հայրենակիցները արձանագրեցին, որ ոչ թէ ՀՀ-ն էր Արցախի երաշխաւորը, այլ՝ Արցախն էր երաշխաւորում Հայաստանի անվտանգութիւնը: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան հատւածում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

Հասարակական, քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Անցած մի քանի օրերի իրադարձութիւնները, եւ մանաւանդ նոյեմբերի 16-ի դաժան մարտերը Սիսիանի արեւելքում, սառը ցնցուղ էին մեր հասարակութեան համար, որը Արցախում արիւնալի պատերազմից մէկ տարի անց, յոյս էր փայփայում, որ վերջապէս յարաբերական խաղաղութիւն է հաստատւել մեր երկրի սահմաններում, եւ կարելի է վերադառնալ առօրեայ կեանքին։

«Ոչ միայն այսօր, այլեւ նոյեմբերի 9-ից ու արտահերթ ընտրութիւններից յետոյ Հայաստանի իշխանութիւնը զբաղւած է մէկ գործով՝ ծածկադմբոցով: Նկատի ունեմ, որ ամէն ինչ անում են, որպէսզի մարդիկ չխօսեն այն լրջագոյն ճգնաժամի մասին, որը ստեղծւել է երկրում: Իշխանութիւնը զբաղւած է իր այդ գերխնդրով՝ ցոյց տալ ՀՀ-ում ու դրսում իր գործընկերներին, որ Հայաստանում չկայ ճգնաժամ»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

Այս հարցը երբեւէ հնչելու է ու ուղղւելու է առաջին հերթին, անհատապէս, յատկապէս ու առանձնապէս Նիկոլ Փաշինեանին։ Երբեւէ նա ստիպւած է լինելու պատասխանել այս հարցին՝ այդ ընթացքում հանդիպելով թւաբանական դժւարութիւնների, որովհետեւ, ինչպէս մի անգամ անխոհեմութիւն է ունեցել խոստովանելու՝ մարդկային կեանքերն ինքը հաշւում է «պլիւս-մինուսով»։

Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2021 11:40

 «Մենք գերի ենք». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնող խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում անդրադարձել է երէկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններին, իրավիճակի պատճառներին ու ելքերին.

Երկու օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ՊՆ-ն ցուցադրել է Սիսիանի ուղղութեամբ ՀՀ տարածք ներխուժած թշնամու երկու BTR-82А (БТР-82А) զրահափոխադրիչների խոցման կադրեր։ Երէկ ադրբեջանական Տելեգրամ ալիքներով ահա այս կադրերը տարածւեցին, որտեղ շատ լաւ երեւում են ՀՀ ԶՈՒ փայլուն աշխատանքի հետեւանքները՝ երկու մոխրացած զրահափոխադրիչները. իր ֆէյսբուքեան էջում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարեանը:

«Եթէ դու պետութեան վարչապետ ես, պէտք է ապահովես երկրի տարածքային ամբողջականութիւնը, եթէ դու դա չես ապահովում, հրաժարական տուր: Եթէ Դուք այդ խնդիրը չէք կարողանում կատարել, որը պետութեան ամենակարեւոր գործառոյթներից մէկն է, հեռացէք, թող այլ մարդիկ գան, որոնք կը կարողանան դա անել»,- «168 ժամ»-ի հետ զրոյցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւը՝ դիմելով ՀՀ իշխանութիւններին:

Published in Միջազգային
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։