Հա

Քաղաքական

Items filtered by date: Երեքշաբթի, 23 Նոյեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Վարչապետ Փաշինեանի Նոյեմբերի 23-ի մամլոյ ասուլիսի նախօրեակին, Դիմատետրի համայնքի ուշադրութեան կը յաձնեմ հետեւեալ կարեւոր հանգամանքը, կապուած՝ խորհրդային ներքին սահմաններու վաւերականութեան հարցին։

Երեքշաբթի, 23 Նոյեմբերի 2021 13:40

23 նոյեմբերի 2021

Published in PDF

Կառավարութիւնը պէտք է իր ամբողջ ուժերը գեներացնի ժողովրդի կենսամակարդակի բարելաւման ուղղութեամբ, այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Բասիջ» կազմակերպութեան ղեկավարների հետ հանդիպմանը յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

Published in Իրան

22 նոյեմբեր 2021: Լիբանանի անկախութեան 78-րդ տարեդարձ, միաժամանակ անկախ Հայաստանի սահմաններու մասին Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճիռի հրապարակման 101-րդ տարեդարձ:

Ատրպատականի հայոց թեմի հայկական քաղաքների ու գիւղերի եւ դրանցում գտնւող հայկական յուշարձանների պատմութեան եւ ներկայ իրավիճակի գիտական ու դաշտային ուսումնասիրութիւնը կատարելով, հինգ տարիներ առաջ, 2017 թւին, թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան հրատարակել էր սոյն նիւթին նւիրւած իր Ա հատորը: Այն ընդգրկում է Թաւրիզի, Ուրմիայի, Արդաբիլի եւ դրանց շրջակայ գիւղերի 98 հայկական եկեղեցիներն ու դրանց պատմութիւնը, առաջին գիրքը լինելով սոյն վերնագրով եռահատոր մատենաշարին:

Published in Ատրպատական
Երեքշաբթի, 23 Նոյեմբերի 2021 13:15

Մարդու խնդիր

Հանրային-քաղաքական մակարդակում ամենայաճախ հնչող հարցն այն է, թէ ինչպէ՞ս է երկրին այսքան արհաւիրք բերելուց յետոյ Նիկոլ Փաշինեանը դեռեւս պահպանում իշխանութիւնը։ Այդ հարցը հնչեցնում են գրեթէ բոլորը ու պատասխան չգտնելով՝ նզովում են բոլորին՝ Նիկոլ Փաշինեանին, ընդդիմութեանը, հասարակութեանը։ Նզովքի այդ ծեսը, սակայն, իրականում անհասցէ է եւ չունի որեւէ ֆունկցիա։ 

Սահմանային դիրքերը կորցնելու խորքային պատճառներն այն են, որ ստորաբաժանումներն իրենց վրայ դրւած խնդիրները չեն կարողանում ինչպէս պէտք է կատարել՝ կապւած պատրաստութեան հետ, ապահովման հետ, ղեկավարման հարցերի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանը՝ խօսելով Սիւնիքում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կորցրած հայկական դիրքերի, գերիների եւ զոհերի մասին։

Երեքշաբթի, 23 Նոյեմբերի 2021 13:00

Չքաղաքականացնե՛լ իրաւարար վճիռը

Ուիլսընի իրաւարար վճիռի 101-ամեակն է։ Իրաւարար վճիռի ստորագրման հերթական նշումը ծանր պայմաններու մէջ է, որ կ՛արձանագրուի։ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը միջազգայնօրէն ամրագրող այս փաստաթուղթի հետ կապուած ուղերձները քննարկելու պահուն կը գիտակցինք, որ ոչ միայն մեր տարածքներու վերատիրացման փուլային ընթացքէն շեղած ենք, այլ մեր վերահսկողութեան տակ եղող տարածքները զիջելու ընթացքին մէջ ենք։Եւ դժբախտբար խօսքը չի վերաբերիր միայն Արցախին։

Երկուշաբթի, նոյ. 22-ին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Մասուդ Ռանջբարեանն այցելելով ազգ. առաջնորդարան, հանդիպեց Թեհրանի հայոց թեմի հոգեւոր առաջնորդի եւ ազգային իշխանութեան պատասխանատուների հետ:

Published in Թեհրան
Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։