MENU
Թուրքական Milliyet կայքը յայտնում է, որ Պրահայում վաղը կը կայանայ Էրդողան-Փաշինեան առաջին դէմառդէմ հանդիպումը, իսկ հայկական կողմը մինչ այս պահը պաշտօնապէս չի հաստատել լուրը։ Այս թեմայով Yerkir.am-ը զրուցել է թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի հետ։
Թաքնւելով «Հաւաստի աղբիւրի» անւան տակ՝ օրւայ իշխանութիւնը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների եւ զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղաւորներ նշանակել: Եւ դա այն դէպքում, երբ Արցախի անվտանգութեան ու արցախահայութեան կեանքի իրաւունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայւած:
Հոկտեմբերի 4-ին «ՀրապարակTV»-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարւել վերջին օրերի ներքաղաքական բուռն գործընթացներին, որոնք միտւած են Հայաստանը վտանգաւոր եւ ծանր իրավիճակից դուրս բերելուն:
Հոկտեմբերի 4-ին Բրբէնքի քաղաքապետարանի խորհուրդը, ընդունեց որոշում դատապարտելու Ատրպէյճանի յարձակումը Հայաստանի եւ վայրագ վերաբերմունքը Հայ գերիների նկատմամբ նաեւ որոշեց նամակով դիմել ԱՄՆ նախագահին որ անմիջապէս դադրեցնի ամէն տեսակի զինւորական օժանդակութիւն Ատրպէյճանին:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.
«Քանի որ «հաւաստի աղբիւրը» արդէն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագայ աղէտը, ապա սուր խնդիր է առաջանում` նոյնքան բաց ներկայացնելու իրավիճակը։