MENU
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան Գամիշլի իր այցելութեան շրջագիծէն ներս Հինգշաբթի, 24 Նոյեմբեր 2022- ին Համազգայինի «Ահարոնեան» կեդրոնին մէջ հանդիպում ունեցաւ ՀՅԴ-ի ուղղեկից միութիւններու` ՍԵՄ-ի, ՍՊՄ-ի, Համազգայինի, ՀՄԸՄ-ի , ՍՕԽ-ի Գամիշլիի մէջ գործող պատասխանատու կազմերուն հետ, ինչպէս նաեւ Գամիշլիի Հայ Դատի Յանձնախումբի, Ռատիոյ Երազի եւ «Գանձասար»-ի Գամիշլիի թղթակիցներուն հետ։
Նիկոլ Փաշինեանը ոչ թէ ուզում է յանձնել Արցախը, որովհետեւ պատերազմ է պարտւել, այլ նա պատերազմ է պարտւել, որովհետեւ ուզում էր յանձնել Արցախը. այս մասին երէկ նոյեմբերի 26-ին ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը՝ «Համախմբում» նախաձեռնութեան կողմից կազմակերպւած ««Խաղաղութեան» համաձայնագիր․ սահմանադրականութեան հարցն ու միջազգային իրաւաքաղաքական հետեւանքները» խորագրով համաժողովի ընթացքում:
Երկրները պէտք է յարմարեցնեն իրենց COVID-19 համաճարակի ռազմավարութիւնը եւ ներդրումներ կատարեն բժշկական անձնակազմի վերապատրաստման մէջ։
Հինգշաբթի, 10 նոյեմբերի 2022թ.-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ մինի բասկետբոլ մարզաձեւի երկսեռ փառատօն:
Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի, նոյեմբերի 7-ի երեկոյեան, մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում:
Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի ընթացքում, օրակարգի՝ «Խաղաղության ապահովում եւ ժողովրդավարութեան ուժեղացում» թեմայի շրջանակում ելոյթով հանդէս է եկել ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը՝ անդրադառնալով Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրւանին ու Ադրբեջանի շարունակական ագրեսիային:
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը ցաւակցական ուղերձ է յղել Բելառուսի ԱԳ նախարարի մահւան կապակցութեամբ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը յայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 10 մլն եւրօ կը յատկացնի Ուկրայինայից հացահատիկի մատակարարումներն ապահովելու համար՝ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համաձայնեցմամբ։
Ֆրանսիայի հաւաքականում մթնոլորտը բարելաււել է այն բանից յետոյ, երբ առաջատարներից մէկը՝ Մադրիդի «Ռէալ»-ի յարձակւող Քարիմ Բենզեման, վնասւածք է ստացել ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ մարզումների ժամանակ եւ ստիպւած է եղել լքել թիմը: