MENU
Մինչ մտածում ես բարձր արժէքներից, ափսոսում ես ժամանակդ, փորձում ես քեզ համոզել, թէ սա անհնարինի շարքից է, քեզ ներշնչում ես, թէ մեր հասարակութեան մէջ առողջ տեսակը թոյլ չի տայ, որ այսպիսի աղբը ուղեղներ լւանայ, մերժում ես քո հայրենակիցների մէջ տեսնել այս տիղմն ու մոլեռանդ տգիտութիւնը, սրանք բազմանում են՝ իրենց աղէտալի հետեւանքներով։
Լրացաւ 4 տարին, ինչ այս անհասկանալի երեւոյթը յայտնւել է վարչապետի աթոռին ու ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ: Այդ 4 տարում նա մեր երկրի ու ժողովրդի գլխին այնքան փորձանք է բերել, որ մենք չէինք տեսել ոչ խորհրդային իշխանութեան 70 եւ ոչ էլ մեր նոր անկախութեան 34 տարիների ընթացքում: Ազգի պառակտում, 44-օրեայ խայտառակ պատերազմ, կապիտուլեացիա, տասնեակ հազարաւոր զոհեր, վիրաւորներ, հաշմանդամներ, հարիւր հազարաւոր տնաւեր մարդիկ, հայկական աւանդական ընտանիքի բարոյական արժէքների վերացում, տնտեսական անդառնալի վնասներ...
Մայիսի 9-ին, Հ. Մ. «Արարատ» մարզաւան են այցելել Թեհրան 3-րդ շրջանի քաղաքապետարանի մշակութային եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Մահմուդ Աֆրախթէն եւ Վանաք քաղաքամասի թաղային խորհրդի ներկայացուցիչը:
Հայաստանի յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էդմոն Մարուքեանն էլ այս կէտերի առնչութեամբ ասել է, որ Բրիւսէլում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կէտանոց փաստաթղթում ներառել է նաեւ Արցախի կարգավիճակի, անվտանգութեան հարցերը: 168.am-ը հայ-ադրբեջանական առաջարկների մասին մի քանի հարց ուղղեց Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանին:
Ադրբեջանագէտ Տարօն Յովհաննիսեանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի` Տաւուշի 7 գիւղերի եւ Տիգրանաշէնի մասին յայտարարութիւնը։
Հայոց Ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի արդար դատի մասին բարձրաձայնելը աշխարհով մէկ եւ ի մասնաւորի Թեհրանում՝ մեր ոչ-հայ հայրենակիցների շրջանակներում, տասնամեակներ եղել է այն առաքելութիւնը, որին լրջօրէն հետամուտ է եղել Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն («ՀՈՒՍԿ» հաստատութիւն)՝ Հայ Դատի յանձնախումբը:
Երեքշաբթի, 10 Մայիս 2022-ին, ՍԱՆԱ հաղորդեց, որ Հայաստանի մէջ Սուրիոյ Հանրապետութեան նորանշանակ դեսպան դոկտ. Նորա Մարտիրոս Արիսեան երդում տուաւ Սուրիոյ նախագահ Պաշշար ալ-Ասատին դիմաց։
Երկուշաբթի՝ մայիսի 9-ին, մէկօրեայ այցով Սպահան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Երկրորդ համաշխարհային պատերազմի լեհ փախստականների Իրան ժամանման 80-ամեակը նշելու նպատակով, այցելեցին Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը գտնւող լեհերի դամբարան եւ յատուկ արարողութեամբ յարգեցին այդտեղ թաղւած լեհերի յիշատակը:
ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութեան» շարժման մայիսի 10-ի հանրահաւաքի ժամանակ․