MENU
Նախորդ օրերի ընթացքում Նիկոլ Փաշինեանի «յատուկ» յանձնարարականներ կատարող դեսպանի՝ Ստեփանակերտի շուկայում անփառունակ արկածներ ունեցած Էդմոն Մարուքեանի շուրթերով ոչ պաշտօնական թարգմանութեամբ ներկայացւեց Հայաստանի Հանրապետութեան կողմից Ադրբեջանի հետ բանակցութիւնների օրակարգի 5 կէտերին ի պատասխան տրւած 6 կէտանոց անբովանդակութիւնը: Վերոնշեալ բացայայտմամբ պարզւեց, որ ըստ էութեան հայկական կողմից որեւէ պահանջ չի ներկայացւում Ադրբեջանին, բացի երրորդ կէտից, որտեղ անդրադառնալով Արցախի հիմնահարցին, նշւում է.
Ակնյայտ են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները՝ դրանց ամենավառ ապացոյցը օկուպացւած Շուշիում ստորագրւած թուրք-ադրբեջանական հռչակագիրն է, որն ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւններով անընդունելի համարեցինք, իսկ ՀՀ իշխանութիւնները չմիացան մեր պատրաստած յայտարարութեանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Մուստաֆա Շենթոփի յայտարարութեան մասին հարցին, որում նա պնդել էր, որ հետեւողական են լինելու Զանգեզուրի միջանցքի հարցում։
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին կոչ է անում յետ կանչել Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Լին Թրէյսիին։
Ուղիղ մէկ ամիս է՝ Հայաստանում տեղի են ունենում բողոքի, անհնազանդութեան գործողութիւններ։ Անւանապէս խորհրդարանական ընդդիմութիւնը, բայց աւելի լայն իմաստով՝ հասարակութեան ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենց անհամաձայնութիւնն են յայտնում Նիկոլ Փաշինեանի որդեգրած քաղաքականութեան, «խաղաղութեան դարաշրջանի» նկատմամբ։ Իշխանութիւնը բողոքի գործողութիւններին պատասխանում է ամենաբիրտ ուժով, ամէն օր բերման են ենթարկւում մի քանի հարիւր քաղաքացիներ։
Մայիսի 18-ին Մարտակերտ քաղաքում մի խումբ քաղաքացիների նախաձեռնութեամբ կազմակերպւել է բազմամարդ հաւաք, որի նպատակը Հայաստանում ընթացող «Դիմադրութիւն» շարժմանը իրենց աջակցութիւնն յայտնելն էր, ինչպէս նաեւ իրենց մտահոգութիւնները համաքաղաքացիներին, պատգամաւորներին եւ շրջանի պատասխանատու անձանց փոխանցելը։
Մայիսի 9-15-ը Արցախում էին ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի Կառավարական գործերի ղեկավար Թերեզա Երեմեանը, IT տնօրէն Ներսէս Սեմերջեանը եւ երիտասարդական ծրագրերի ղեկավար Ալեքս Մանուկեանը: Արցախ կատարած այցի մանրամասների, Հայ Դատի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Թերեզա Երեմեանի հետ:
Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:
Նիկոլի կառավարման չորս տարիներին ոստիկանութիւնը շրջւեց դէմքով յետ եւ գլորւեց հասաւ խորհրդային միութեան ժամանակներին: Ես գիտեմ, որ այսօր էլ համակարգում շատ ազնիւ ու հայրենասէր հայորդիներ են աշխատում, որոնք ճանապարհ են անցել, տարբեր թելերով կապւած են համակարգի հետ եւ ամօթահար ու գլխահակ դիմանում են այս խայտառակ վիճակին: Իհարկէ իմ խօսքը նրանց չի վերաբերում, այլ այն եռանդուն, ագրեսիւ ու անուղեղ դուրսպրծուկներին ովքեր այս օրերին առանձնակի ջերմեռանդութեամբ յարձակւում են երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց վրայ, որոնք հրապարակներում ու փողոցներում պահանջում են անվստահելի իշխանութեան հրաժարականը: