MENU
Արեւմուտքը մէկ նպատակ ունի՝ վերացնել Ռուսաստանը։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկւա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տւած հարցազրոյցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
168.am-ի հետ զրոյցում Շուշիի քաղաքապետ Արծւիկ Սարգսեանն ասաց, քանի որ Շուշիի ճանապարհի այդ հատւածը 70 օրից աւելի է՝ փակ է ադրբեջանցիների կողմից, իրենք չեն կարողանում տեսնել, թէ ինչ են անում նրանք այնտեղ։
Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր դժգոհութիւնն է արտայայտել ԵՄ-ի կողմից ընդունւած հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթի կապակցութեամբ՝ ակնարկելով, որ այն չափազանց թոյլ է։
Ուրբաթ, 24 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի Արեւմտեան նահանգի Նաղադէ գիւղաքաղաքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ձեռամբ բացումը կատարւեց այն ջրափապուղու, որը Ուրմիայի լճի փրկութեանն է նպաստելու, նոր ջուր հոսեցնելով դրա չորացման վտանգի ենթակայ սահմանագծում:
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզութեան աշխարհի գաւաթի խաղարկութեան առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Աւետիսեանը երրորդ տեղը գրաւեց օղակների վարժութիւնում՝ 14.533 միաւոր։
«Թուրքիան այսօր էլ, չնայած յայտարարութիւններին, որ իբրեւ հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման գործընթացը գնում է առանց նախապայմանների, միաժամանակ յստակ ասում է՝ եթէ Հայաստանն իր յարաբերութիւնները կարգաւորի Ադրբեջանի հետ եւ ստորագրի «խաղաղութեան պայմանագիր», որի համապատկերում Արցախը կը ճանաչւի Ադրբեջանի մաս, ապա Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւններ կը հաստատի»,- երէկ՝ փետրւարի 25-ին, «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։
«2018-ի շարժումը Հայաստանի դեսուվերենիզացիայի շարժումն էր. կոնկրետ դէպքում՝ հակաղարաբաղեան էր»,- երէկ՝ փետրւարի 25-ին, «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց քաղաքագէտ Էդգար Էլբակեանը:
Հարաւային Կովկասում Ադրբեջանը Թուրքիայի շարունակութիւնն է։ երէկ՝ փետրւարի 25-ին, «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։