Հա

Քաղաքական

Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցեակ»-ը հաստատել են մտադրութիւնը, որ Վիեննայում քաղաքական տնօրէնների մակարդակով կայանալիք հանդիպմանը կը ձգտեն հասնել մինչեւ յունիսի 30-ը կնքւելիք համապարփակ համաձայնագրին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերեալ: Այս մասին ասւում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան կայքում:

Published in Քաղաքական

«Մինչեւ յունիսի 30-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ հնարաւոր է հասնել համաձայնութեան»,- այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ յայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան մամլոյ խօսնակ Ջեֆ Ռատկէն:
Միացեալ Նահանգների պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ վերջնական համաձայնագրի ստորագրման հնարաւորութեանը, մասնաւորապէս նշել է.

Published in Քաղաքական

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնութեան հասնելու գործընթացում առաջընթաց նկատւում է, սակայն այն շատ դանդաղ է ընթանում:
Ինչպէս հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Վիեննայում յայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի տեղակալ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւններում աւագ բանագնաց Աբբաս Արաղչին:

Published in Քաղաքական

«Եթէ միջուկային խնդրի շուրջ համաձայնութիւն ձեռք բերւի, քիչ հաւանական է, որ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնները կարգաւորւեն»,- այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ յայտարարել է ԻԻՀ հոգեւոր առաջնորդի՝ միջազգային հարցերով գլխաւոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալիաքբար Վելայաթին:

Published in Իրան
Երկուշաբթի, 25 Մայիսի 2015 14:00

Քննարկում՝ փակ դռների յետեւում

Երէկ՝ մայիսի 24-ին Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադջաւադ Զարիֆն ու փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլ. խորհրդարանի փակ նիստի ընթացքում պատասխանել են Իրանի միջուկային ծրագրի կապակցութեամբ միջազգային միջնորդ «վեցեակ»-ի հետ ընթացող բանակցութիւնների վերաբերեալ խորհրդարանի պատգամաւորների հարցերին:

Published in Քաղաքական

«Ամերիկացի 150 կոնգրեսականներ նախագահ Օբամային յորդորել են շարունակել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցութիւնները»,- այդ մասին հաղորդել է իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքը:
Տեղեկատւութեան մէջ նշւում է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի շուրջ 150 անդամներ նամակ են յղել նախագահ Բարաք Օբամային՝ շնորհակալութիւն յայտնելով Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար քաղաքական տարբերակն ընտրելու համար եւ յորդորել խնդրի հանգուցալուծման շուրջ շարունակել բանակցութիւնները:

Published in Քաղաքական

Ամերիկեան «Associated Press» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Սենատը հաւանութեան է արժանացրել այն օրինագիծը, որն ԱՄՆ-ի նախագահին պարտաւորեցնում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ իւրաքանչիւր գործարքի մասին իրազեկել կոնգրեսին:
Փաստաթուղթը Սենատում ընդունւել է ձայների ճնշող մեծամասնութեամբ: Փաստաթուղթն այժմ պէտք է դիտարկի Ներկայացուցիչների պալատը:

Published in Քաղաքական

Խօսելով Իրանի միջուկային հարցի եւ Լօզանի բանակցութիւնների մասին, Իրանի արտգործնախարարը նշել է. «Շատ մօտ ենք համաձայնութեան, սակայն գոյութիւն ունի երկու խնդիրներ, մէկը՝ համաձայնութեան բովանդակութեան մշակումը, միւսը՝ պատժամիջոցների հարցով բանակցող կողմի տեսակէտների փոփոխութիւնը»:

Published in Քաղաքական
Շաբաթ, 18 Ապրիլի 2015 12:30

Հրթիռներ Հայաստանի վրայով

Մինչ Պուտինը Հայաստանի մասով որոշում է՝ գալ, թէ չգալ Ապրիլի 24-ին, Իրանի մասով տալ, թէ չտալու որոշում նա արդէն կայացրել է: Կրեմլի մամուլի ծառայութիւնը տարածել է, որ Պուտինը հանել է Իրանին «S-300» հակաօդային պաշտպանութեան համակարգի (ՀՕՊ) տրամադրման արգելքը:
Իրանն ու Ռուսաստանը «S-300» ՀՕՊ գործարքը կնքել են 2007 թւականին, դեռեւս Պուտինի առաջին նախագահութեան շրջանում:

Published in Քաղաքական

Յեղափոխութեան առաջնորդը այն մասին, թէ ինչո՞ւ ատոմական վերջին բանակցութիւնների հարցով որեւէ դիրքորոշում չի ճշտել, ասել է. «Դիրքորոշում չճշտելու պատճառը հետեւեալն է, որ երկրի պատասխանատուների եւ ատոմական հարցով բանագնացների ասութեամբ, դեռ որեւէ որոշակի համաձայնութիւն չի կայացւել, եւ կողմերի միջեւ որեւէ հարկադրանք չի առաջացել, ուստի՝ նման իրավիճակ դիրքորոշման կարիք չունի»:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։