MENU
Եւրոպական երեք երկրները պէտք է հասկանան, որ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական կառոյց է, եւ պէտք է թոյլ տան, որ զբաղւի բացառապէս տեխնիկական հարցերով, որպէսզի հնարաւոր լինի շարունակել Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցութիւնը:
Պատժամիջոցների չեղարկմանը միտւած քայլերի կատարումը հասարակութեան հիմնարար իրաւունքներից է: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քայլերը պատժամիջոցների արգելքի վերացման ուղղութեամբ:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ մարտի 2-ին հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած իրադարձութիւնները:
Կապիտալի շուկայի վերահսկումն ու կառավարումը եւ արտարժոյթի փոխարժէքի հաւասարակշռութեան պահպանումը պահանջում են տնտեսական գործունէութեան համար բարենպաստ եւ յուսալի միջավայրի ստեղծում:
Նախագահի ինստիտուտը պատասխանատու է սահմանադրական կարգի պահպանմանը: Այս մասին այսօր՝ փետրւարի 24-ին կառավարութեան նիստի ընթացքում շեշտել է Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Քոհգիլուէ եւ Բոերահմադի եւ Սպահան նահանգների երկրաշարժի հետեւանքով վերականգնման ու վերակառուցման գործընթացները, պէտք է աւարտւեն մինչեւ թիր ամիսը: Այս մասին այսօր փետրւարի 22-ին ի պատասխան բնակարանաշինութեան հիմնադրամի ղեկավարի ներկայացրած զեկոյցի նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
1399 թւականի բիւջէի եկամուտների եւ ծախսերի կառավարումն իրականացւել է ԱՄՆ-ի գործադրած հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեան եւ պատժամիջոցների չէզոքացման ծրագրերով: Այս մասին այսօր՝ փետրւարի 21-ին, Տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Կորոնավիրուսի վիճակագրութիւնը միշտ էլ ժողովրդին ճշտգրիտ է ներկայացւել: Այս մասին այսօր՝ փետրւարի 20-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ կորոնավիրուսի վիճակագրութեան իսկութիւնը խնդրականացման փորձերը՝ հակայեղափոխականութեան դրսեւորումներ են:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելա Մերկէլի հետ:
Մեր երկրի միջուկային ծրագիրը զանգւածային ոչնչացման զէնքերի շահագործում չի ենթադրում: Այս մասին այսօր՝ փետրւարի 17-ին, կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յստակեցնելով, որ այն մեր համակարգի որդեգրած անվիճարկելի քաղաքականութիւններից մէկն է: