Հա

Քաղաքական

Երկրի ոչ նաւթային արտահանումներն այս տարւայ առաջին տաս ամիսներին կազմել են 28 միլիարդ դոլար: Այս մասին այսօր՝ յունւարի 28-ին գիւղատնտեսութեան ոլորտին վերաբերող մի շարք ազգային խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

Մինչեւ այն պահը, երբ մեր երկրում ժողովրդի ձայնը ամրագրւած է իր քւէի իրաւունքով մենք չենք կարող պարտութիւն կրել: Այս մասին այսօր՝ յունւարի 27-ին, կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ ժողովրդի ձայնի իրաւունքն անտեսման դէպքում ձախողումն անխուսափելի է:

Published in Իրան

Պետական բիւջէն կառուցւածքային փոփոխութեան ենթարկելը անընդունելի ենք համարում: Այս մասին այսօր՝ յունւարի 26-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

Մինչեւ կորոնավիրուսի դէմ իրանական պատւաստանիւթի հասանելիութեան ապահովումը ստիպւած ենք օգտագործել արտաքին արտադրութեան պատւաստանիւթը: Այս մասին այսօր՝ յունւարի 23-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ մեր երկրում բահման ամսից կը մեկնարկեն կորոնավիրուսային պատւաստումները:

Published in Իրան

12-րդ կառավարութիւնը շահագործման յանձնելով, մի շարք ազգային խոշոր նախագծեր, ճանապարհ է հարթեցնում յաջորդ կառավարութեան համար, որպէսզի նրանք աւարտին հասցնեն մեկնարկւած աշխատանքները: Այս մասին այսօր յունւարի 21-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Պարսից ծոցի «Բիդբոլանդ» գազի վերամշակման գործարանի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում:

Published in Իրան

Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կը յարգի օրէնքի գերակայութիւնը եւ կը վերադառնայ ստանձնած պարտաւորութիւններին, եւ եթէ կը կարողանայ, յաջորդ չորս տարիներին կը մաքրի նախորդ չորս տարիների սեւ բծերը: Իհարկէ, եթէ դրանք հնարաւոր է մաքրել ընդհանրապէս, քանի որ որոշ բծեր անհնար է մաքրել: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ անդրադառնալով այսօր ԱՄՆ-ում նախատեսւող իշխանութեան անցմանը նորընտիր նախագահ Ջօ Բայդէնին:

Published in Իրան

«Պաստոր» համտեղ արտադրութեան պատւաստանիւթը հասանելի կը լինի յաջորդ տարի: Այս մասին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ կառավարութիւնն անում է հնարաւոր ամէն ինչ, առաջիկայ ամիսներին պատւաստումը սկսելու համար:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ այսօր յունւարի 14-ին, Անզալի ազատ առեւտրական գօտում իրականացւող 18 կապիտալ ներդրման նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում, շեշտել է՝ Ռաշտ-Կասպիան երկաթգծի նախագծի շուտափոյթ աւարտման անհրաժեշտութեանը:

Published in Իրան

Դոնալդ Թրամփի վարչակազմի անկումը փաստեց, որ աշխարհում տեղ չունեն գոռոզաբանութիւնը, օրէնքի ոտնահարումը եւ ռասիզմի տարածմանը միտւած գործողութիւնները: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահը կարեւորել է կառավարութեան եւ խորհրդարանի միջեւ փոխգործակցութեան բարձրացման եւ բիւջէի օրինագծում երկրի իրողութիւններին ուշադրութիւն դարձնելու անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ երկրի գլոբալ եւ ռազմավարական նշանակութեան խնդիրները պէտք է պլանաւորւեն առանց լարւածութեան՝ տրամաբանական եւ հանդարտ մթնոլորտում:

Published in Իրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։