MENU
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած յատուկ նիստում յայտարարել է ինքնարձակման մասին: Ինչպէս հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, խորհրդարանի յատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խօսնակ Օքթայ Ասադովի նախագահութեամբ, կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրւած էր օրէնսդիր մարմնի ինքնարձակման հարցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մտադիր է պահպանել «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան եւ «Ազգային շարժում» ազգայնական կուսակցութեան նախընտրական դաշինքը: Նրա խօսքով՝ «Ժողովրդական դաշինք»-ը կը մնայ խորհրդարանում:
Վենեզուէլլայում առնւազն 5 պատգամաւոր ու Ազգային ժողովի 7 աշխատակից է տուժել խորհրդարանի վրայ յարձակման հետեւանքով:
Ֆրանսիայի խորհրդարանում փետրւարի 22-ին Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել Արցախի պատմութեանը նւիրւած «15 հարց, 15 պատասխան, ամէն ինչ իմանալ ԼՂՀ-ի մասին 10 րոպէում» ֆրանսալեզու գրքի շնորհանդէսը։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակը` ԺՀՄԻԳ-ը, փետրւարի 20-ից սկսել է Հայաստանի Հանրապետութիւնում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների դիտորդական առաքելութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:
Իսլ. խորհրդարանում երէկ թէժ օր էր: Խորհրդարանը քննարկում էր քաղաքաշիաղաքաշինութեան նախարար Աբբաս Ախոնդիին անվստահութիւն յայտնելու մի խումբ պատգամաւորների նախաձեռնութիւնը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ի վերջոյ, խօսել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան համանախագահների եւ պատգամաւորների ձերբակալութեան մասին:
Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունմանը կողմ ուկրայնացի խորհրդարանականների թիւը գնալով աճում է: Տարբեր խմբակցութիւններից պատգամաւորներ միացել են պատգամաւոր Վիտալի Բարւինենկոյի՝ Հայ ժողովրդի ցեղասպանութեան ճանաչման մասին օրէնսդրական նախաձեռնութեանը:
Երկօրեայ այցով Լիբանան է մեկնել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Բէյրութի օդանաւակայանում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում, դոկտ. Զարիֆը յայտարարել է, որ Լիբանան է այցելել քաղաքա-տնտեսական երկկողմ ար-դիւանւէտ յարաբերութիւնների մեկնարկի նպատակով: