MENU
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանեան ԶԼՄ գլխաւոր խմբագիրների հետ հանդիպմանը յայտարարել է, որ Ռուսաստանում կարողացել են աւելի լաւ պայքարել կորոնավիրուսի դէմ, քան այլ, այդ թւում՝ արեւմտեան շատ պետութիւններում:
Մի քանի քաղաքների կարմիր գօտում յայտնւելը համավարակի չորրորդ ալիքի սկզբի նախազգուշացումն է: Այս մասին այսօր՝ փետրւարի 13-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Հիւանդութիւնների կանխարգելման եւ վերահսկման եւրոպական կենտրոնի (ECDC) ղեկավար Անդրէա Ամմոնը կարծում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ կը մնայ մարդկութեան հետ՝ չնայած դրա աճի տեմպերի նւազմանն ու պատւաստումների մեկնարկին:
Հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակը իջել է 74 տոկոսի: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան խօսնակ Սիմա Սադաթ Լարին:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանի հրամանով եւ Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքի ներկայութեամբ, այսօր՝ փետրւարի 9-ին մեկնարկել է ռուսական «Սպուտնիկ V» պատւաստանիւթի միջոցով կորոնավիրուսի դէմ համահանրապետական պատւաստումը:
Եւրոպայի եւ Ֆրանսիայի ամենածեր բնակչուհին՝ քոյր Անդրէ (աշխարհիկ անւամբ՝ Լիւսիլ Ռանդոն) իր 117-ամեակի շեմին յաղթահարել է կորոնավիրուսային հիւանդութիւնը:
Մեր երկրում կորոնավիրուսի դէմ պատւաստումները կը մեկնարկեն երեքշաբթի օրւանից: Այս մասին՝ այսօր փետրւարի 7-ին, յայտարարել է Առողջապահութեան նախարար դոկտ. Սայիդ Նամաքին՝ նշելով, որ առաջին էտապում պատւաստման կը ենթարկւեն ICU բաժնի բուժաշխատողները:
Կորոնավիրուսի դէմ իրանական պատւաստանիւթի արտադրագիծը շահագործման կը յանձնւի յաջորդ տարի: Այս մասին յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի անդամ Մինու Մոհրեզը՝ աւելացնելով, որ գործարկման համար անհրաժեշտ սարքաւորումները գնւել եւ արդէն տեղադրւել են արտադրամասերում: